Մոսկվայում հրաժեշտ են տալիս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաղ առավոտից Մոսկվայի Պոկրովսկի վանքի մոտ հավաքվել են Անաստասիա Զավորոտնյուկի երկրպագուները։ Նախ եկել են ընտանիքի անդամները՝ դերասանուհու մայրը, ամուսինը՝ Պյոտր Չերնիշևը, նրա դուստրը՝ Աննան, որդին՝ Մայքլն ու նրա ընտրյալը՝ Սոֆյան։
Ավելի ուշ ժամանել են ընկերները, գործընկերները և բոլոր նրանք, ովքեր ցանկացել են հրաժեշտ տալ դերասանուհուն։
Նրանց թվում են եղել Դմիտրի Պեսկովն ու Տատյանա Նավկան, մարզիչ Տատյանա Տարասովան, գեղասահորդ Իլյա Ավերբուխը, ռեժիսոր Իգոր Ուգոլնիկովը, մարզիչ Էդգար Զապաշնին, Լոլիտան և այլք, ովքեր աշխատել են Զավորոտնյուկի հետ։
Դերասանուհուն կհուղարկավորեն Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Հիշեցնենք` «Իմ չքնաղ դայակը» սերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկի մահվան մասին հայտնի դարձավ մայիսի 30-ին։ Դերասանուհին կյանքից հեռացել է 53 տարեկանում ուղեղի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, որը ախտորոշվել էր 2019-ին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live