Մեր պահանջն է` Քյարամյանը իջնի. սրբազանի գլխավորած շարժումն արդեն ՔԿ շենքի մոտ է
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած երթն արդեն ՀՀ քննչական կոմիտեի մոտ է։
Քաղաքացիները «վուվուզելներով» մոտեցան ՔԿ շենքին, ապա սրբազանը կոչ արեց ծափահարություններով ողջունել ոստիկաններին։
Շենքի դիմաց մի քանի շարքով կանգնած են ոստիկանության զորքերի ծառայողները, կարմիրբերետավորները։ Այնտեղ են նաև Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Պարեկային ծառայության պետ Սամվել Խուդինյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Կարեն Հակոբյանը։
«Շատ խաղաղ և հանդարկ կերպով, առանձ մեր ինքնատիրապետումը կորցնելու` պետք է հասկանանք` ՀՀ քննչական կոմիտեն գործում է միայն քաղաքացիների դեմ, թե նաև գործողություններ ունի ձեռնարկած այն բոլոր ոստիկանական բռնությունների դեմ, որոնք իրականացվել են այս ընթացքում։ Կարմիրբերետավոր չեմ ասում, որովհետև բերետը պատվիր նշան է, իսկ գլխարկ կրող անձինք պատիվ չունեցող անձինքն են։ Նրանք կարողանում են 40 հոգով ծեծել, ջարդել մեկ մարդու և պատասխան չտալ դրա համար»,– ասաց շարժման առաջնորդը։
Նա վստահեցրեց` խնդիրը խուլիգանների, ոչ թե ոստիկանների հետ է։
Սրբազանը նաև նշեց, որ իրենց պահանջն է, որպեսզի ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։
«Մեր պահանջը շատ պարզ ու հստակ է։ Մենք պահանջում ենք, որպեսզի Արգիշտի Քյարամյանը կամ ՔԿ-ից որևէ ներկայացուցիչ իջնի ժողովրդի հետ հանդիպելու։ Թող գան, ասեն, ներկայացնեն ու բացատրեն այն հայտարարությունը, թե ինչպես են շրջանակները ստուգում պատասխանատուներին։
Մեր կողմից ներկայացված գաղափարի, ծրագրի ու օրակարգի պատասխանատուները ձեր առջև կանգնած են, չենք փախնում։ Ես ասել եմ` դրա համար պատասխանատու եմ, ուղիղ ձեր դիմաց կանգնած եմ»,– նշեց սրբազանը։
Այս պահանջից հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդգար Պետրոսյանը մոտեցավ սրբազանին և ասաց, որ եթե հանդիպում են ցանկանում, թող դիմում գրեն։ Ակցիայի մասնակիցները սուլոցներով արձագանքեցին այդ հայտարարությանը։
«Թուղթ ու գրիչ ունե՞ք, հիմա 1000 դիմում կգրենք»,– ասաց շարժման առաջնորդը։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



