Ոսկյա զարդերը գողացել էր ոստիկանություն հաղորդում տված մաքրուհին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 28-ին՝ ժամը 20:45-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա մի կին և հայտնել, որ գործընկերուհու հետ Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս Զորավար փողոցի տներից մեկում մաքրություն են արել, այդ ընթացքում տանտիրուհին ասել է, որ ննջասենյակի պահարանից ոսկյա զարդերը բացակայում են, և կասկածելով՝ ստուգել է իրենց, սակայն ոչինչ չի հայտնաբերել:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ ոստիկանության Մասիսի բաժնի ոստիկաններին, որոնք մեկնել են նշված հասցե, հաղորդում է տվել նաև տանտիրուհին: Նա հայտնել է, որ տնից գողացել են ոսկյա զարդերը՝ պատճառելով 600 հազար դրամի վնաս:
«Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հրազդանցի 39-ամյա կինը խոստովանել է, որ մաքրման աշխատանքներ կատարելիս, օգտվելով տանտերերի անուշադրությունից, ննջասենյակի պահարանից գողացել է ոսկյա զարդերը:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live