«Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել»․ Երաժշտական դպրոցի տնօրենը՝ ջրահեղձ եղած աղջկա մասին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ինքը այն մարդն էր, ում մասին պետք է շատ-շատ խոսվի։ Շատ լուսավոր, գրագետ, բարձր պրոֆեսիոնալիզմով, ընկերական, պարտաճանաչ, բանիմաց, ժպտերես աղջիկ էր»,- այս մասին Iravaban.net–ի հետ զրույցում պատմեց Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը՝ Սևոանում ջրահեղձ եղած Անահիտ Մնացականյանի մասին։
«Ինչքան դրական հատկանիշներ կան, կարելի է թվել Անահիտի մասին։ Բոլոր աշակերտները ծանր են տանում․ պետական քննություններ են մեզ մոտ, համերգային շրջան է։ Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել։ Մենք վաղը դպրոցում մոմավառություն ենք անելու, իր հիշատակը վառ պիտի պահենք, իր պատվին հաշվետու համերգ ունենք նաև, բոլոր ելույթները իրեն են նվիրված լինելու։
Շատ պայծառ մարդ էր ինքը, պիտի միշտ հիշենք իրեն, նա այն մարդն էր, ում պետք է միշտ լուսավոր հիշենք։ Մնացածից տարբերվում էր իր չափից դուրս պատասխանատու լինելով, իր ուրախ լինելով։ Գիտե՞ք՝ այդպիսի եզակի մարդիկ կան։ Անահիտը սովորել է մեզ մոտ, հետո՝ վերադարձել աշխատանքի, ի ուրախություն մեր դպրոցի»,- նշեց Անահիտ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին, ժամը 12:00-ի սահմաններում պարեկները, ջրային պարեկները և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակ Սևանա լճում որոնողական աշխատանքներ են իրականացնում:
Առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող Best Western Bohemian Resort հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live