Yerevan, 14.February.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈԻՆԻՍԻ). Գառնիում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր, Ղազախստան՝ Պետական խորհրդանիշների օր, Մոլդովա՝ Բանկային աշխատողների օր, ԱՄՆ՝ Ընտանիքի օր, Էստոնիա՝ Դրոշի օր, Ֆինլանդիա՝ Պաշտպանական ուժերի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1679 – Գառնիում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ (անվանում են նաև Երևանի երկրաշարժ)։

1905– ծնվել է մեծանուն թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վարդան Աճեմյանը։

1906-ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Իվան Կնունյանցը:

1913- Կ. Պոլսի ռուսական դեսպանատան աշխատակից Անդրեյ Մանդելշտամը ներկայացրել է բարենորոգումների իրականացման ռուսական տարբերակը: Այն նախատեսում էր հայկական վեց վիլայեթից կազմել մեկ նահանգ: Նահանգը ղեկավարվելու էր թուրքահպատակ քրիստոնյայի կամ եվրոպացի գեներալ-նահանգապետի կողմից:

1918-Հայ-թուրքական պատերազմի արդյունքում հայկական ուժերի պարտությունից հետո կնքվել է Բաթումի պայմանագիրը, որի պայմանները ծանր են եղել Հայաստանի համար. ըստ այդմ, Հայաստանին տրվել է Երևանի նահանգի կեսը՝ մոտ 6 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

1919-ադրբեջանցիները մեծացրել են իրենց ուժերը Լեռնային Ղարաբաղում՝ նպատակ ունենալով գրավել Շուշին, սակայն անգլիացիները չեն թույլատրել դա իրականացնել։

1921- որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀԽՍՀ-ին։ Որոշմանը դեմ է արտահայտվել Ն. Նարիմանովը՝ պահանջելով հարցի վերջնական լուծումը փոխադրել Մոսկվա՝ ՌԿ(բ)Կ կենտկոմ։

1925– տպագրվել է «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, որը այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։

2008- Գագիկ Խաչատրյանը նշանակվել է կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ:

2010-մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ։

2016- գողթեցիները վաղ առավոտից փակել են Գեղարդ տանող ճանապարհը։ Նրանք կառավարությունից պահանջել են չեղարկել այն ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդա լճի հաշվին ինքնահոս եղանակով ոռոգելի դարձնել Արարատի և Կոտայքի մարզերի որոշ տարածքներ:

2019- խոշոր կարկուտը հողին է հավասարեցրել Ամասիայի ցանքատարածությունները, իսկ Լոռու մարզում վնասել է մեքենաներ։

2019-Ազգային ժողովը երկրոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է 2008 թվականի մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին օրինագիծը։

2010- պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել։

ԱՇԽԱՐՀ

1039-Հենրիխ 3-րդը թագադրվել է Գերմանիայի թագավոր:

1391-Սևիլիայում հակահրեական ջարդերի հետևանքով սպանվել է 4000 հրեա:

1716-առաջին անգամ Լուիզիանա են բերվել աֆրիկացի ստրուկներ:

1798-ծնվել է իտալացի գրող, քաղաքական գործիչ և մեծ ավանտյուրիստ Ջովանի Ջակոմո Կազանովան:

1859-Մաջենտայի տարածքում ֆրանսիացիները ջախջախել են 60 հազարանոց ավստրիական բանակը՝ ավանդ ներդնելով Իտալիայի միավորման մեջ:

1867-ծնվել է ֆին քաղաքական գործիչ, մարշալ և 1944-1946 թվականներին Ֆինլանդիայի նախագահ Կարլ Գուստավ Մաններգեյմը:

1878– Թուրքիան Մեծ Բրիտանիային է հանձնել Կիպրոսի կառավարումը։

1896-փորձարկվել է Ֆորդի ստեղծած առաջին ավտոմեքենան:

1917-Կոլումբիայի համալսարանում առաջին անգամ հանձնվել է Պուլիտցերյան մրցանակ:

1918-գերմանացիները Լիտվան հռչակել են թագավորություն՝ թագավոր նշանակելով Վյուրտեմբերգին: 1925-հիմնադրվել է «Կրայսլեր» կոնցեռնը:

1934 – վախճանվել է ծագումով լեհ նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարիա Կյուրին։

1950-Հարավային Աֆրիկայում մի շարք օրենքների ընդունումով հաստատվել է ապպարտեիդի ռեժիմ:

1959-Կուբայում պետականացվել են ԱՄՆին պատկանող շաքարի գործարանները:

1975– ծնվել է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Անջելինա Ջոլին։

1977-ներկայացվել է ԽՍՀՄ նոր Սահմանադրության նախագիծը:

1989– Պեկինի Տյանանմեն հրապարակում ճնշվել է ուսանողական հանրահավաքը:

1989- տեղի է ունեցել խոշորագույն երկաթուղային վթար Ռուսաստանի Աշի և ՈւլուՏել յակ կայարանների միջև ընկած հատվածում. բախվել է երկու մարդատար գնացք, որի արդյունքում զոհվել է 575 և վնասվածքներ ստացել 623 մարդ:

2002– հայտնաբերվել է Կվավար տրանսնեպտունային մարմիններից մեկը, որը Կոյպերի գոտու ամենամեծ մարմիններից մեկն է։

2019- Մեքսիկայի մայրաքաղաքում «չեզոք» դպրոցական համազգեստ են մտցրել ուսումնական հաստատություններում, ինչը թույլ է տվել տղաներին ցանկության դեպքում կիսաշրջազգեստ հագնել, իսկ աղջիկներին՝ տաբատ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive