Շվեյցարիան 4,000 զինվոր է մոբիլիզացրել Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի անվտանգության համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեյցարական բանակը մոբիլիզացրել է շուրջ 4,000 զինվոր։ Նրանք ապահովելու են Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովի անվտանգությունը. միջոցառումը կկազմակերպվի հունիսի 15-16-ը Բուրգենստոկ քաղաքում։ Սպասվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն 160 երկրի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է El Mundo-ն։
Հրատարակության տվյալներով՝ երկուշաբթի օրվանից շվեյցարական բանակը մոտ 4,000 զինծառայող է մոբիլիզացրել։
Զինվորականները, որոնք կաշխատեն մինչև հունիսի 19-ը, կաջակցեն ոստիկանությանը կարևորագույն օբյեկտների անվտանգությունը, օդային հսկողությունը և նյութատեխնիկական ապահովումն իրականացնելու հարցերում:
Շվեյցարիայի կառավարությունը նաև հայտարարել է, որ հունիսի 13-ից 17-ը գագաթնաժողովի տարածքում օդային տարածքի որոշակի սահմանափակումներ են գործելու։ Սա վերաբերում է ոչ առևտրային թռիչքներին և անօդաչու թռչող սարքերի և այլ անօդաչու օբյեկտների թռիչքներին: Տարածքը մշտապես պարեկելու են F/A 18 կործանիչները։