Ահազանգ. Աճարկուտում մարդկանց գույքը քանդում են առանց նրանց համաձայնության
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի մարզի սահմանամերձ Աճարկուտ գյուղի բնակիչներն այսօր են իմացել, որ Կիրանցով դեպի Վրաստանի սահման նոր կառուցվող ճանապարհն անցնելու է իրենց գյուղով՝ իրենց ունեցվածքի հաշվին։
MediaHub-ին այդ մասին հայտնեցին հենց բնակիչները՝ արտահայտելով իրենց դժգությունը և նշելով, որ այլընտրանքային ճանապարհը կառուցելու համար քանդում են տների պարիսպները, նաև այգիներն են շուտով ճանապարհ դառնալու։
«Կիրանցը հանձնելու ֆոնին՝ Աճարկուտում մարդկանց սեփական գույքը, առանց նրանց համաձայնության, քանդում են, որ իբր նոր ճանապարհ կառուցեն»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Ղազարյանը։
Նշենք, որ Կիրանցում միակողմանի զիջումներից հետո Աճարկուտը 3 կողմից հայտնվել է շրջափակման մեջ և ադրբեջանական հենակետերի թիրախում։ Մեր զրուցակիցն ասաց, որ այս պահին վերադառնում է գյուղ և այնտեղ տիրող իրավիճակն ու մարդկանց մտահոգությունները կներկայացնի առաջին ձեռքից։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live