Իտալիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է իրականացվել
INTERNATIONAL NEWSԻտալացի լրագրողները Հռոմում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց են իրականացրել ընդդեմ թուրք լրագրողների նկատմամբ իրականացվող բռնությունների և ձերբակալությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Բողոքի ցույցին մասնակցել են Իտալիայի Ազգային լրատվական ֆեդերացիայի, Իտալիայի լրագրողների համայնքի, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության և Amensty International-ի իտալական բյուրոների ներկայացուցիչներ: Նրանք հորդորել են Իտալիայի կառավարությանը և ԵՄ անդամ բոլոր երկրներին քայլեր ձեռնարկել, որպեսզի Թուրքիայում բանտարկված լրագրողներն ազատ արձակվեն: Ցուցարարները պահել են պաստառներ «Թուրքիա, վերջ տուր բռնություններին», «Խոսքի ազատությունը հիմնարար իրավունք է» գրություններով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



