Ռուսաստանն ու Ադրբեջանը գնալով ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները. Պուտին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանն ու Ադրբեջանը ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում հարաբերությունների զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը, ինչը, եթե այս աշխատանքը շարունակվի, լավ արդյունքների կհանգեցնի։
Այս մասին համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ ՏԱՍՍ-ի կազմակերպած հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմում է 4,5-4,6 միլիարդ դոլար, և զարգացման տեմպերը շատ լավ են: Մենք ավելի ու ավելի ենք դիվերսիֆիկացնում մեր հարաբերությունները, և ես վստահ եմ, որ եթե այս վերաբերմունքը պահպանվի, իսկ Ռուսաստանում մենք նույն վերաբերմունքն ունենք, վստահ եմ, որ արդյունքները լավ կլինեն»,- ասեկ է նա։
Պուտինը նշել է, որ երկու երկրների համատեղ աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը լոգիստիկան է։
«Այս առումով շատ բան պետք է արվի լոգիստիկայի զարգացման տեսանկյունից, դա վերաբերում է ոչ միայն Հյուսիս-Հարավ ճանապարհին, այլ նաև այլ վեկտորների՝ լոգիստիկ կենտրոնների կառուցմանը, այդ թվում՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի սահմանին Դաղստանի հատվածում, այնտեղ արդեն աշխատանքներ են տարվում, դա վերաբերում է նաև այլ ոլորտներին»,- նշել է նախագահը։