Իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում բարդ է և ավելի բարդանալու միտում ունի. Շոյգու
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում բարդ է և ավելի բարդանալու միտում ունի։ Այս մասին այսօր Ալմաթիում ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«ՀԱՊԿ անդամ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնումը։ Օդային տարածքում սադրանքների թիվն աճում է, բազմաթիվ զորավարժություններ են անցկացվում, այդ թվում՝ ներխուժում ՀԱՊԿ երկրների տարածք։ Ռուսաստանը կշարունակի անել հնարավորը ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ համագործակցությունը բարելավելու և զարգացնելու համար, նպաստելու կազմակերպության բոլոր անդամ երկրների հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացմանը և դրանով իսկ ապահովելու մեր ընդհանուր անվտանգությունը»,- ասել է Շոյգուն։
«Ակնհայտ փորձ է արվում եվրասիական տարածաշրջանը վերածելու աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի։ Այդ նպատակին հասնելու համար օգտագործվում է միջոցների ամենալայն զինանոցը, այդ թվում՝ ուղղակի միջամտություն անկախ պետությունների ներքին գործերին, քաղաքական ճնշում, շանտաժ, սպառնալիքներ, անօրինական պատժամիջոցներ և այլ մեթոդներ են կիրառվում»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live