Yerevan, 29.October.2026,
00
:
00
BREAKING

Ադրբեջանը մզկիթներ է կառուցում օկուպացված Արցախում

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Monument Watch-ը ահազանգում է․

2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո պաշտոնական Ադրբեջանը ձեռնամուխ եղավ Արցախի պատմական, մշակութային, էթնոդավանական կերպարի ամբողջական փոփոխությանը: Այս քաղաքականությունը սկիզբ էր առել դեռևս խորհրդային տարիներին, երբ Արցախի ամբողջ քրիստոնեական ժառանգությունը հայտարարվել էր աղվանական, իսկ սկսած արդեն 2000-ական թվականներից այդ ժառանգությունը վերագրվեց Ադրբեջանի ուդիական համայնքին: 2020 թվականից սկսեցին կազմակերպվել ուդիական համայնքի ներկայացուցիչների պարբերաբար այցերը օկուպացված Արցախի սրբավայրեր: Այս այցերը լայնորեն լուսաբանվում էին լրատվամիջոցների կողմից: Նման քաղաքականության պատճառը երկրամասի ակնհայտ քրիստոնեական պատմամշակութային ժառանգության համար նոր ժառանգ գտնելն էր և դրա ցուցադրումը ի լուր աշխարհի (ավելի մանրամասն տես՝ Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում):

Հայկական Արցախի պատմական, մշակութային կերպարի փոփոխության երկրորդ գործիքը դարձավ պատմական Արցախի տարածքում եղած իսլամական մշակութային ժառանգության գերկարևորումը, նշանակության չափազանցումը և շեշտադրումը որպես «ադրբեջանական պատմության, մշակույթի և արվեստի» կայացման կարևոր գործոնի: Ընդ որում, այս ճանապարհին ադրբեջանական հայտարարվեցին ուշմիջնադարյան իսլամական դամբարանները, տարածաշրջանում գործած պարսկագիր ու արաբագիր  մահմեդական հոգևոր-մշակութային գործիչները, փիլիսոփաներն ու բանաստեղծները: Ակնհայտ էր երկրամասի պատմամշակութային իրողությունների ուղղակի խեղաթյուրումը և պատմական տարաբնույթ աղբյուրների ուղղակի անտեսումը և սեփական  քարոզչության համաձայն մեկնաբանումը:

Այս քայլով ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց հիմնավորել երկրամասի իսլամական լինելու և դրանով նաև ադրբեջանական լինելու փաստարկը: Քարոզչական այս թեզը ակնհայտ էր դեռևս խորհրդային տարիներին, Անդրկովկասում երբ 7-րդ դարից հետո ստեղծված մահմեդական տարաբնույթ իշխանությունները սկսվեցին ներկայացվել որպես ադրբեջանական պետության մի մաս: Այսպես, ադրբեջանական սկսեցին դիտարկվել ժամանակակից Ադրբեջանի տարածքում ստեղծված տարաբնույթ մահմեդական իշխանությունները: Ադրբեջանական սկսվեց դիտարկվել սելջուկյան՝ հատկապես Ելտկուզյան իշխանությունը: Իսկ քանի որ մահմեդական այս տարաբնույթ իշխանությունները իրենց տիրապետությունը տարածում էին հայկական, վրացական իշխանությունների և երկրամասերի վրա, առաջ քաշվեց հատկապես հայկական երկրամասերի «ադրբեջանական պետության» մաս կազմելու հնարանքը: Գիտական այս թեզերի կազմավորման մեջ «մեծ ներդրում» ունի ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիաթովը, որի բազմաթիվ աշխատանքները նվիրված էին հենց այս գործոնին: Ասվածի լավագույն օրինակը նրա «Государство Атабеков Азербайджана» աշխատանքն է՝ Արցախի պատմության և մշակույթի «իսլամացման» մեջ, սակայն, ամենից մեծ քարոզչական տեղը տրվում է Փանահ խանին և Ղարաբաղի խանության հիմնադրմանը, որը ներկայացվում է որպես Արցախի ադրբեջանական քաղաքական, մշակութային միավոր: Ադրբեջանական քարոզչամեքենան Ղարաբաղի խանության դերի և նշանակության մասին ակտիվորեն սկսեց խոսել 2020 թվականի պատերազմից հետո՝ խանությունը և վերջինիս հիմնադիր Փանահ խանին ներկայացնելով որպես ադրբեջանական պետության հիմնադիրներից մեկը: Ակնառու էր Ղարաբաղի խանության դերի բարձրացմանը միտված քարոզչությունը, իսկ Աղդամի, Շահբուլաղի վերադարձը մեկնաբանվում էր որպես վերադարձ պետության արմատներին (https://www.youtube.com/watch?app=desktop&v=l7GnCJfTkIw): Սա բավականին լավ ցուցադրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով երկրամասի ադրբեջանական լինելու թեզում առաջնային տեղ է հատկացնում Աղդամում գտնվող և Փանահ խանին վերագրվող պալատին և Ղարաբաղի խաների և նրանց ժառանգների դամբարաններին ու Շահբուլաղին՝ որպես ադրբեջանական պետության կազմավորման կարևոր վայր: Նկատելի է, որ օկուպացված Արցախ պատվիրակությունների այցելությունների ժամանակ նրանց ուղեկցում են ոչ միայն Շուշի, այլ նաև Աղդամ և Շահբուլաղ: Այդպիսի օրինակներից մեկը վերջերս Ղրղզստանի նախագահի այցն էր, ով Ալիևի ուղեկցությամբ եղավ Շահբուլաղում և Աղդամում (https://www.youtube.com/watch?v=MnvCf2sNVOk):

Արցախի իսլամացման գործում կարևոր տեղ է հատկացվում Շուշի քաղաքին: Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական մշակութային, քաղաքական առաջնային կենտրոն: Այն ներկայացվում է որպես ադրբեջանական մզկիթաշինության կարևորագույն օրրան: 2020 թվականից հետո Ադրբեջանի իշխանությունները գրեթե լիովին ավարտին հասցրեցին Շուշիի ադրբեջանականացման, իսլամականացման քաղաքականությունը՝ վերացնելով քաղաքի հայկական կերպարը և հռչակելով քաղաքը որպես մահմեդական աշխարհի հոգևոր և մշակութային կենտրոն (ավելի մանրամասն տես՝ Շուշին որպես մահմեդական աշխարհի մշակութային ու հոգևոր կենտրոն ներկայացնելու ադրբեջանական նոր փորձերը և հայ եկեղեցուն ուղղված մեղադրանքներ Բաքվից և Շուշիից, Շուշին հայտարարվել է 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք, Շուշին հայտարարվել է 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք,\ Ադրբեջանը հայազրկում է Շուշիի մշակութային ժառանգությունը):

Արցախի իսլամացման գործում կարևոր գործոն է երկրամասում եղած մզկիթների թվաքանակի հարցը, ինչը Ադրբեջանի կողմից դարձել է անհիմն շահարկումների առարկա. նկատելի է դրանց թիվն ուռճացնելու միտում՝ չնայած նրան, որ իսլամական ներկայացվող Արցախում ադրբեջանական գյուղերի 70 տոկոսը կառուցվել են խորհրդային տարիներին, երբ երկրամասում քոչվոր կյանք վարող բնակչությանը խորհրդային իշխանությունները ստիպել են անցել նստակեցության, հյատնի է, օրինակ, որ Զանգելանի, Կուբաթլուի, Ջեբրայիլի, Ֆիզուլու, Աղդամի տափաստանային հողերի ջրարբիացման և մշակման նպատակով 1940-1950-ական թվականներին այդ տարածքներում հիմնվել են տանսյակ նոր բնակավայրեր:

2020 թվականից հետո դիտարկելի է Արցախի պատմական, մշակութային միջավայրի, բնական լանդշաֆտի իսլամացման նոր միտում, որն արդեն իրագործվում է անմիջապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով: Դա դրսևորվում է օկուպացված Արցախում նոր մզկիթների կառուցմամբ (մանրամասն տես ՝ Նոր մզկիթների հիմնարկեք՝ Արցախի օկուպացված հայկական բնակավայրերում):

Այսպես, նոր մզկիթներ են կառուցվում Շուշիում, Հադրութում, Քարինտակում, Մատաղիսում, Բերձորում, Զանգելանում:

Բոլոր մզկիթները կառուցվում են Հեյդար Ալիևի հիմնադրամի միջոցներով, հիմնարկեքը կատարվում է անձամբ նախագահ Ալիևը և իր կինը (https://heydar-aliyev-foundation.org/ru/content/blog/92/%D0%9A%D1%83%D0%BB%D1%8C%D1%82%D1%83%D1%80%D0%B0?page=2): Մզկիթների հիմնարկեքի, վերանորոգման տեսանյութերում Ալիևը ներկայացվում է որպես իսլամական մշակույթի վերականգնող, տարածող, ուղղահավատ մահմեդական: Բոլոր տեղերում նա կնոջ հետ նվիրաբերում է Ղուրան, աղոթք կատարում (https://www.youtube.com/watch?v=wdXZIpmmjd4): Որոշ տեսանյութերում երևում են նաև ընտանիքի անդամները՝ որդին, դուստրերը:  Ադրբեջանական և թուրքական քարոչզամեքենան ներկայացնում է Իլհամ Ալիևին որպես իսլամական հողերը ազատագրող, վերականգնող գործչի: Ասվածի լավագույն օրինակը Իլհամ Ալիևին թուրքական պատվիրակությունների կողմից խորհրդանշական զենքերի՝ սակրի և թրի ընծայումն էր (https://www.youtube.com/shorts/JFUZR0BYz8I ):

Երբևիցե մահմեդական բնակչություն չունեցած Հադրութում, Մատաղիսում, Քարինտակում մզկիթները կառուցվում են առավել բարձրադիր, իշխող տեղանքում՝ դրանով կարծես ցուցադրելով այդ տարածքների մշակութային, էթնիկ, կրոնական փոփոխության միտումը: Ուշագրավ է, որ նորակառույց մզկիթներից մեկը կառուցվում է Արցախի հարավում՝ Հադրութում, հյուսիսում՝ Մատաղիսում, կենտրոնական հատվածում՝ Քարինտակ: Նոր մզկիթ է կառուցվում նաև Բերձորում՝ նախկին Լաչինում, որը խոշոր բնակավայր էր դարձել խորհրդային տարիներին, իսկ Լաչինի շրջանում խոշոր կրոնական շինություն չի եղել:

Ակտիվորեն վերակառուցվող և վերաբնակեցվող Ֆիզուլի, Ջեբրայիլ քաղաքներում, Աղալի գյուղում մզկիթներ չեն կառուցվում և նորոգվում: Դա արվում է դեռևս ադրբեջանցի վերաբնակիչ չունեցող Հադրութում, Քարինտակում և նոր-նոր վերաբնակեցվող Մաըտաղիսում: Նոր ու մեծ մզկիթ է բացվել Զանգելանում, որը դեռևս վերաբնակեցված չէ:

Մեկ այլ տարակուսելի փաստը Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի, Աղդամի շրջաններում գտնվող գյուղական մզկիթներում վերականգանման կամ վերանորոգման աշխատանքների բացակայությունն է, ինչը շատ լավ երևում է բազմաթիվ լուսանկարներից և տեսանյութերից: Տպավորություն է, որ ադրբեջանական կողմը ի լուր աշխարհի վերանորոգում է միայն Շուշիի մզկիթները, Աղդամի մզկիթը: Մնացած կառույցների մոտ աշխատանքներ չեն տարվում:

Ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ մզկիթների վերակառուցման և նորերի կառուցման մեջ ակտիվորեն ներառված են Թուրքիայից հրավիրված մասնագետները:

Փաստորեն Արցախի հայազրկումը «հանգստություն« չի բերել բռնակալին: Նրան անհանգստացնում են պատմությունն ու դրա հազարավոր հայկական պատմա-մշակութային դրսևրումները: Ուրեմն կարելի է դրանք խեղել, վերագրել, ոչնչացնել, հայկական տարածքը «վերապատմականացնել» ընտրովի մզկիթաշինությամբ:

 

Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location