ՀԱՄԱՍ–ը հայտնել է ՄԱԿ–ի դպրոցի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 40 զոհի մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱՄԱՍ–ի պաշտոնյաները հայտարարել են, որ Գազայում ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 40 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, այս մասին հայտնում է Reuters-ը:
Իսրայելը ավիահարվածները ներկայացրել է որպես թիրախային՝ ուղղված ՀԱՄԱՍ-ի զինյալներին:
Հարվածը տեղի է ունեցել հրադադարի համաձայնագրի շուրջ միջնորդավորված բանակցությունների փխրուն պահին: Նախատեսվող համաձայնությունը ենթադրում է ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների և իսրայելական բանտերում պահվող որոշ պաղեստինցիների ազատ արձակում: ՀԱՄԱՍ-ը ձգտում է վերջնականապես վերջ տալ պատերազմին, Իսրայելն ասում է, որ նախ պետք է ոչնչացնի իսլամիստական խմբավորումը:
ՀԱՄԱՍ-ի ղեկավարած կառավարական լրատվամիջոցների գրասենյակի տնօրենը հերքել է Իսրայելի պնդումը, թե կենտրոնական Գազայում ՄԱԿ-ի դպրոցը թաքցրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետը: