Բայդենը շփոթվել է՝ ասելով, որ Իսրայելը Ռուսաստան ներխուժելու մտադրություն չուներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարցազրույցի ժամանակ լեզվի սայթաքում է թույլ տվել և ասել, որ Իսրայելը Ռուսաստան ներխուժելու մտադրություն չուներ։
«Կարծում եմ, որ նա (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն) լսում է ինձ. նրանք դա չարեցին, նրանք չէին պատրաստվում գնալ Ռուսաստան, ամբողջ մասշտաբով ներխուժել Ռաֆահ», - ասել է նա ABC-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Իսրայելը չի հատել «կարմիր գիծը»՝ հարվածելով Գազայի հատվածում գտնվող Ռաֆահին։
Բայդենը, որն 81 տարեկան է, հաճախ է իր հրապարակային ելույթներում լեզվական տարբեր սայթաքումներ և սխալներ թույլ տալիս։ Հանրապետականները դա օգտագործում են կուսակցական պայքարում, որպեսզի կասկածի տակ դնեն պետության ղեկավարի մտավոր և ֆիզիկական կարողությունները՝ շարունակելու ղեկավարել Միացյալ Նահանգները: