ՌԴ-ից գազը գիշերն են բերել.ամուսինս ցիստեռնի վարորդն է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ ուշ երեկոյան, ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ավելի ուշ պարզվեց, որ պայթյունը եղել է Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում։ Պայթյունի հետևանքով կա 7 տուժած, որոնցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Քիչ առաջ Կարապետ Սիմոնյանի կինը որոշ մանրամասներ հայտնեց դեպքից: Կարապետ Սիմոնյանը, նշենք, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
«Ամուսինս գազ մատակարարող ցիստեռնի վարորդն է եղել: ՌԴ-ից գազը գիշերն են բերել: Տեղեկություն է եղել դեպքի մասին, երբ արդեն հիվանդանոցում է եղել: Մենք Արագածոտնի մարզից ենք»,- ասաց Կարապետ Սիմոնյանի կինը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live