Այսօր ԵՄ առնվազն 3 երկիր «սառը պատերшզմ» է հայտարարել Բաքվին. Ալիև
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր ԵՄ առնվազն 3 երկիր «սառը պատերազմ» է հայտարարել Բաքվին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Trend լրատվական գործակալությունը։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և հատկապես անցյալ տարվա «հակաահաբեկչական» (չակերտները՝ Tert.am, նկատի ունի անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության) գործողությունից հետո որոշ եվրոպական երկրներ սկսեցին անհիմն և անբարեխիղճ հարձակումներ գործել մեր վրա։ Նրանք նսեմացնում են Ադրբեջանին, ստվեր են գցում մեր արածի վրա, սպիտակն անվանում են սև, սևը` սպիտակ»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը ԵՄ-ի կողմից Հայաստանին աջակցության մասին է։
Ալիևի խոսքով՝ Բրյուսելի գործողությունները «հիմնված են ոչ թե միջազգային իրավունքի նորմերի, այլ անձնական հավակնությունների վրա»։
«Ցավոք, որոշ երկրներ, որոնք ձգտում են հատուկ տեղ զբաղեցնել Եվրոպայում, կարողացան նույնիսկ հակաադրբեջանական կոալիցիա կազմել։ Այսօր ԵՄ անդամ առնվազն երեք երկիր «սառը պատերազմ» է հայտարարել Ադրբեջանին։ Այդ երկրները հայտնի են»,- ասել է Ադրբեջանի նախագահը, սակայն չի հստակեցրել, թե որ պետություններին նկատի ունի։
Միևնույն ժամանակ, Ալիևը դրական է որակել Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունները: