Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈԻՆԻՍԻ). Աշխարհի առաջին լվացքի մեքենան, առաջին փոշեկուլը, պաղպաղակի առաջին վաճառքը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Օվկիանոսների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Սոցիալական աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1908-ծնվել է նկարիչ Աշոտ Մամաջանյանը:

1918- Անդրանիկը դուրս է եկել Սևանա լճի ափերին գտնվող Ելենովկա գյուղից և ուղևորվել Նախիջևան։

1941– ծնվել է քանդակագործ Արա Շիրազը՝ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին։

1954– վախճանվել է նշանավոր գրաքննադատ, գրող, բանասեր Արշակ Չոպանյանը:

1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Խորվաթիայի հետ։

2009-«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: Այս որոշումը, սակայն, չի վերաբերել ծրագրի ավելի մեծ մասը կազմող ոռոգման ենթածրագրին:

2011-ստեղծվել է «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը, որի կորիզը հիմնականում եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության նախկին ղեկավար կազմից:

2013-Երևանի նորընտիր ավագանին անցկացրել է առաջին նիստը, որտեղ «Բարև Երևան» խմբակցությունը բոյկոտել է հանձնաժողովների ղեկավարության ընտրությունները:

2015-Հայաստանի կառավարությունն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը ստորագրել են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը:

2017-կազմակերպված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից 18 մեղադրյալի նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2019- Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնից՝ Հայաստանում պաշտոն զբաղեցնելու նպատակով։

2020-գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետ:

ԱՇԽԱՐՀ

218-տեղի է ունեցել իմպերատոր Մակրիոնի և 14-ամյա Հելիոգաբալի կողմնակիցների զորքերի միջև Անտիոքի ճակատամարտը, որը ավարտվել է Հելիոգաբալի կողմնակիցների լեգեոնների հաղթանակով:

632-վախճանվել է մահմեդականության ստեղծող առաքյալ Մուհամմեդը:

1509-Պիզան կապիտուլ յացիայի է ենթարկվել Ֆլորենցիական Հանրապետության կողմից: Պիզայի Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ:

1783– Իսլանդիայում ժայթքել է Լաքի հրաբուխը, որը պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկն է: Հրաբխի հետևանքով զոհվել է մոտ 10 000 մարդ:

1786-Նյու Յորքում առաջին անգամ պաղպաղակ է վաճառվել:

1810 – ծնվել է գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր Ռոբերտ Շումանը:

1824-Քվեբեկում Նոա Կաշինգը արտոնագրել է առաջին լվացքի մեքենան:

1869– Չիկագոյում Այվզ Մակգաֆֆին արտոնագրել է իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը:

1876– վախճանվել է ֆրանսիացի կին գրող Ժորժ Սանդը:

1912– Լոս Անջելեսում հիմնվել է «Universal Pictures» կինոստուդիան, որը Հոլիվուդյան ամենահին կինոստուդիան է:

1928-իրականացվել է ԱՄՆ-Ավստրալիա առաջին ավիաթռիչքը:

1946-հիմնադրվել է Լրագրողների համաշխարհային առաջին կազմակերպությունը:

1948-ԽՍՀՄ-ի Չելյաբինսկ-40 փակ քաղաքում գործարկվել է առաջին խորհրդային միջուկային ռեակտորը:

1963-ամերիկյան կարդիոլոգները սկսել են առաջին հակածխախոտային պայքարը:

1965-ամերիկյան «Ֆրիտո-Լեյ» և «ՊեպսիԿոլա» ընկերությունները միավորվել են՝ ստեղծելով «PepsiCo» ընկերությունը:

1988- ԽՍՀՄ-ում ընդունվել է կոոպերացիայի մասին օրենքը, որը վերակառուցման երկրորդ փուլի սկիզբն էր և նախատեսում էր օրինականացնել մասնավոր սեփականությունը:

2011-Բելառուսում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնք ստացել են «Հեղափոխություն սոցիալական ցանցերի միջոցով» անվանումը:

2019- Գերմանիայում կառուցել են աշխարհի ամենամեծ՝ ավելի քան 17 մ բարձրությամբ ավազե ամրոցը:

2020 - ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում Սիեթլում ստեղծվել է առաջին Կապիտոլիական բլրի ինքնավարության գոտին, որը իրենից ներկայացրել է ոչ մեկի կողմից չկառավարվող, կենտրոնական իշխանություններին չենթարկվող չճանաչված ինքնավարություն, իսկ ադմինիստրատիվ և ոստիկանական ֆունկցիաներ իրականացրել են նախաձեռնող քաղաքացիները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest