Ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների վարկանիշն ըստ Transfermarket-ի
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է գլխավորել ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների վարկանիշն ըստ Transfermarkt-ի։
Transfermarkt-ի մասնագետները վերջերս թարմացրել են մի շարք լիգաների որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է և այժմ կազմում է 20 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա կիսում է առաջին տեղը ՌՊԼ-ում։ Սպերցյանը գլխավորում է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների վարկանիշը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6,5 մլն եվրո (նախկին տրանսֆերային արժեքը՝ 7 մլն եվրո)։ Հայ ֆուտբոլիստների շրջանում նա երկրորդն է այս ցուցանիշով։
Լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (6 մլն եվրո)։ 4-րդն այս ցուցանիշով «Ալ ֆատեհի» հարձակվող Լուկաս Սելարայանն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։
Հայաստանի հավաքականի և «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է և այժմ կազմում է 2 մլն եվրո։ Նա այս պահին 5-րդն է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների վարկանիշում։