Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 884մ3/վ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շրջակա միջավայրի նախարարությունը քիչ առաջ հրապարակել է տեղեկատվություն Դեբեդ գետի ավազանում մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին.
2024 թվականի մայիսի 26-ին Դեբեդի գետավազանում դիտված հեղեղումների վերաբերյալ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից տրվել է տեղեկատվություն այն մասին, որ Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան 08։00-ին ջրի գնահատված ելքը կազմել է 650 մ3/վ, Ձորագետ-Գարգառ դիտակետում՝ 350 մ3/վ, Տաշիր-Սարատովկա դիտակետում 75մ3/վ։
Հաշվի առնելով այն, որ նշված հիդրոլոգիական դիտակետերում դիտարկումներն իրականացվում են մեխանիկական գործիք սարքավորումներով՝ երկժամկետ ռեժիմով՝ 08։00-ին և 20։00-ին և 2024 թվականի մայիսի 26-ի հեղեղումների առավելագույն մակարդակներն ու ելքերը հնարավոր է դիտվեին դիտաժամերից դուրս ընկած ժամանակահատվածում, 2024 թվականի հունիսի 3-6-ը «Հայհդրոմետ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Դեբեդի գետավազանի հիդրոլոգական դիտակետերում իրականացրել են նիվելիրացման և դաշտային չափագրման աշխատանքներ, ջրի մակարդակի հետքերի հիման վրա ջրի մակարդակի առավելագույն բարձրացման չափը պարզելու և անցած առավելագույն ելքերը հաշվարկելու համար։
Դաշտային աշխատանքների արդյունքները մշակվել և վերլուծվել են հաշվի առնելով նաև առկա պատմական տվյալները։ Ստացված արդյունքները համադրվել են նաև հեռահար զոնդավորման աղբյուրներից ստացված տվյալների հետ, արդյունքում պարզվել է, որ․
.Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն մակարդակը կազմել է 874 սմ, որը ծովի մակարդակի համեմատ համապատասխանում է 484.37մ բարձրության։ Դիտակետում ջրի մակարդակը մայիսի 25-ի 08։00-ի նկատմամբ բարձրացել է 2.43 մ։
Դաշտային աշխատանքների արդյունքում կատարված գեոդեզիական չափագրումների և գրասենյակային պայմաններում կատարված հաշվարկների արդյունքում ստացվել է, որ 2024 թվականի մայիսի 26-ին Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 884մ3/վ, որը առավելագույնն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար։
. Ձորագետ-Գարգառ հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն մակարդակը կազմել է 752 սմ, որը ծովի մակարդակի համեմատ համապատասխանում է 981.04մ բարձրության։ Դիտակետում ջրի մակարդակը մայիսի 25-ի 08։00-ի նկատմամբ բարձրացել է 1.74 մետր։
Ձորագետ-Գարգառ հիդրոլոգիական դիտակետում 2024 թվականի մայիսի 26-ին ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 417 մ3/վ, որը առավելագույնն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար։
. Փամբակ-Թումանյան հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն մակարդակը կազմել է 232 սմ, որը ծովի մակարդակի համեմատ համապատասխանում է 899.64 մ բարձրության։ Դիտակետում ջրի մակարդակը մայիսի 25-ի 08։00-ի նկատմամբ բարձրացել է 1.29 մետր։ Փամբակ-Թումանյան հիդրոլոգիական դիտակետում 2024 թվականի մայիսի 26-ին ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 165 մ3/վ։
. Տաշիր-Սարատովկա հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն մակարդակը կազմել է 510 սմ, որը ծովի մակարդակի համեմատ համապատասխանում է 1469.48մ բարձրության։ Դիտակետում ջրի մակարդակը մայիսի 25-ի 08։00-ի մակարդակի նկատմամաբ բարձրացել է 2.56 մետր։
Տաշիր-Սարատովկա հիդրոլոգիական դիտակետում 2024թ․ մայիսի 26-ին ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 122 մ3/վ, նման մեծության ջրի ելք դիտվել է նաև 1972 թվականի հուլիսի 5-ին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live