Հունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվել է «Ազնավուր-100» ներկայացումը
CULTUREՀունիսի 8-ին Հունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվել է Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված «Ազնավուր-100» ներկայացումը։ Այդ մասին ասված է Հունգարիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Միջոցառմանը ներկա էին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, Հունգարիայի հասարակական-մշակութային գործիչներ, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ազնավուրի կյանքին և գործունեությանը նվիրված ներկայացման մեջ Ազնավուրի դերը խաղում էր հունգարացի հայտնի դերասան Լասլո Բայը, Էդիթ Պիաֆի դերը` Օլգա Կովաչը, իսկ մանուկ տարիներին Ազնավուրի դերը` հունգարահայ դերասան Դանիել Լուկաչը»,- նշված է գրառման մեջ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



