30 տարի անց․ լեգենդար ABBA-ն կրկին միասին բեմ է դուրս եկել (լուսանկարներ )
PHOTOԱյս շաբաթ պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Լեգենդար ABBA-ի քառյակը 30 տարվա դադարից հետո կրկին միասին բեմ դուրս եկավ։ Ֆրիդան, Ագնետան, Բյորնը եւ Բեննին անհավանական անակնկալ էին պատրաստել երկրպագուների համար՝ հայտնվելով Mamma Mia Party-ին Հունաստանում։
Փարթիին ներկա էին միայն 130 հատուկ հրավիրված հյուրեր։ Առաջինը հայտնվել է Բյորնն ու ասել, որ տեղյակ չէ, թե մյուս երեքը գալու են, թե ոչ, բայց ինքը հրավիրել է նրանց։
Սակայն արդյունքում բոլորն էլ եկել են եւ անգամ չորսով բեմ դուրս եկել, սակայն ընդամենը 20 վայրկյանով։ Երկրպագուները հասցրել են լուսանկարել նրանց, եւ լեգենդար քառյակի լուսանկարները հայտնվել են համացանցում։ Ներկայումս Ագնետան 65 տարեկան է, Ֆրիդան եւ Բյորնը՝ 70, Բեննին՝ 69։ Սակայն երկրպագուներն առաջվա նման սիրում են նրանց՝ անկախ կնճիռների առկայության։





1
Black Friday - 50% Off Unibank Card Issuance
2
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
3
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition
4
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards
5
One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch



