Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Մենք ու մեր անորոշ ճանապարհը

BLOG

Ալեն Ղևոնդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պատմական օրինաչափություն է, որ Մեծ Մերձավոր Արևելքում միշտ պետք է լարվածության, փոխադարձ անհանդուրժողականության, պատերազմի մթնոլորտ լինի: Հավանաբար հնարավոր չի այլ կերպ: Մենք, որպես այդ մեծ տարածաշրջանի փոքր հյուսիսային պետություն, տարիներ շարունակ նույնպես գտնվում ենք լարվածության ու պատերազմի մեջ: Այս ընթաքում մեր պետական կառավարման պարադիգմը, որ տեղավորվել է «անվտանգության» գերակա պահանջմունքի բավարարման շրջանակում, արձանագրել է մի իրողություն. մենք մոտ 25 տարի գտնվում ենք «զարգացող երկիր» ձևակերպման ներքո՝ երբեմն մի փոքր բարելավելով, երբեմն էլ հետընթաց արձանագրելով այդ միջակայքում: Դրա համար կան օբյեկտիվ, ինչպես նաև շատ սուբյեկտիվ պատճառներ, որոնց, սակայն, ես չեմ անդրադառնա:

Այսօր, հաշվի առնելով ռեգիոնում առկա սպառնալիքների քանակն ու դրանց տեսակները, մենք վերոնշյալ պարադիգմից շեղվելու իրավունք դեռևս չունենք: Մենք դա շատ լավ գիտակցում ենք: Եթե սթափ նայենք ձևավորված իրավիճակին, տեսանելի կլինի, որ մեր պարագայում պետության օպերատիվ անվտանգության ապահովումը վերածվել է ռազմավարական գծի: Այսինքն՝ 25 տարի ամեն օր, ամեն ժամ մենք ապահովում ենք մեր անվտանգությունն ակտիվ սպառնալիքներից ու վտանգներից: Այսինքն՝ 25 տարի մենք ամեն օր «պատերազմի» մեջ ենք: Դա ծանր ու բարդ գործ է: Վստահ եմ՝ աշխարհի շատ-շատ զարգացած երկրներ ունակ չեն անգամ դրա 50%-ն ապահովել:

Կարևորելով անվտանգության ապահովման դոմինանտությունը՝ մենք իրականում ունենք նույնքան կարևոր ու խորքային քաղաքակրթական խնդիր ևս՝ հասկանալ, թե «ուր ենք գնում»: Հարցադրումը, իհարկե, ավելի շուտ փիլիսոփական, մշակութաբանական և միգուցե նաև հռետորական է, սակայն այս հարցի պատասխանն առանցքային է ցանկացած ազգի ու պետության գոյության, զարգացման հեռանկարի համար: Վերացարկվելով «աստվածընտրյալ» ու «գլոբալ առաքելություն ունեցող» փոքր ազգերին բնորոշ ընկալումից՝ մենք մինչ օրս մեզ համար չենք պարզել այս հանգամանքը:

Անդրադառնալով «ուր ենք գնում» հայեցակարգային հարցադրմանը՝ չենք կարող չհիշատակել «կողմնորոշման» շատ վիճելի ու նաև չարչրկված մոտեցումը: Բնականաբար վերացարկվելով «արևմտամետության» կամ «ռուսամետության»՝ որպես «լավ»-ի ու «վատ»-ի միջև ընտրություն կատարելու պարզունակ դիտարկումներից՝ մենք այսօր մի իրավիճակում ենք, երբ մեր անվտանգության օրակարգն ապահովվում է ՌԴ-ի հետ համագործակցությամբ, իսկ մեր տնտեսական հեռանկարի ու աշխարհընկալման օրակարգի մի շարք կարևոր օղակներ համադրելի են եվրոպականի հետ: Անդամակցելով ԵՏՄ-ի նման դեռևս անհասկանալի կառույցին, լինելով ՀԱՊԿ անդամ, լինելով ՆԱՏՕ-ի գործընկեր ու ԵԽԽՎ-ի անդամ երկիր, ինչպես նաև սերտ հարաբերություններ ունենալով ԵՄ-ի հետ՝ մենք իրականում մի տեսակ անորոշության մեջ ենք:

Մենք փորձում ենք քաղաքական ռացիոնալիզմի տեսանկյունից «լինել բոլորի հետ»: Սակայն մեր ներքին ընտրության՝ ներքին ինքնանույնացման տեսանկյունից մենք, կարծես, որևէ մեկի հետ, այնուամենայնիվ, չենք:

Փաստ է, որ երևի արդեն տարիներ, եթե ոչ դարեր շարունակ հատկապես հասարակական մակարդակում մենք «ռուսամետ» ենք: Իհարկե դրա համար եղել են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ, սակայն դա մեզանում երբեմն հիվանդագին ու վտանգավոր դրսևումներ է ունեցել և այսօր էլ շարունակում է ունենալ: Մենք «ռուսամետ» ենք, սակայն բավական ընտրովի. ասենք՝ կենցաղի ու մեր պատկերացրած բարոյագիտության տեսանակյունից մենք ավանդապաշտ ենք, իսկ մեր պետության շահերը պաշտպանելու տեսանկյունից՝ ռուսամետ:
Չնայած վերջին տարիներին հանրային ընկալման որոշակի փոփոխություններին՝ Արևմուտքը՝ Եվրոպան ու ԱՄՆ-ը, մեզանում սովորաբար դիտվում է որպես բավական խորթ, օտար աշխարհ: Միաժամանակ, սակայն, փաստ է նաև այն, որ «Արևմուտքը» չընդունող շատ քաղաքացիներ մեծ ցանկությամբ կցանկանային այնտեղ ապրել, վայելել նրա «բարիքները»: Այսինքն՝ արևմտյան բարեկեցության հեռանկարը մեզ համար ընդունելի է, սակայն մարդու ազատությունների/իրավունքների մասով մենք ունենք լուրջ վերապահումներ: Այսինքն՝ մեր մոտեցումները շատ հարցերում շատ հատվածային են:

Արևմուտքի քաղաքական մշակույթի հիմքում մարդու ազատության գաղափարն է, մինչդեռ ռուսական քաղաքական մշակույթը դոմինանտ արժեք համարում է ռուսական պետությունը:

Վերոնշյալ երկու տարբերակներից բացի, կա նաև այսպես կոչված «երրորդ՝ սեփական ուղու» գաղափարը, որը հանգում է պատմական անցյալի վերագնահատման միջոցով ապագայի տեսլականի կառուցմանը: Այս տարբերակը, չնայած իր մեջ առկա ռացիոնալիզմի հատիկներին, նույնպես ավելի շուտ անորոշության տիրույթում է և ավելի շատ հարցեր է առաջ բերում, քան տալիս դրանց պատասխանները:

Պետությունը, որը չգիտի, թե ուր է գնում, դատապարտված է: Անգամ այսօրվա խառը պայմաններում, երբ անվտանգության մեր օրակարգը դոմինանտ է, մենք պետք է գիտակցենք, որ միայն սեփական անվտանգության ապահովմամբ մենք, այնուամենայնիվ, պարտվում ենք: Եթե զարգացման տեսլականն անորոշ է, եթե ներքին իրական բարեփոփոխումները մեր օրակարգի մաս դեռ չեն կազմում, եթե քաղաքական պատասխանատվությունը ֆիկցիա է, ու չկա վերահսկելիության անհրաժեշտ մակարդակ, եթե մտավորականը դե ֆակտո ազատ/ազնիվ չէ, իսկ հոգևորականը՝ խիզախ, ապա մենք պետք է շարունակենք մեր ապագան կապել միայն մեր զինվորի հետ: 
Իսկ դա ենթադրում է գոյատևման ռազմավարություն:

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation