«Բարդ էր նկարահանվել ամուսնացած տղամարդու հետ տեսահոլովակում». Իվետա Մուկուչյանը՝ «Սիրտ» տեսահոլովակի՝ աղմուկ բարձրացրած կադրերի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Իվետա Մուկուչյանը ինստագրամյան էջում տեսահոլովակ է տեղադրել, որտեղ պատմում է, թե ինչպես են ստացել «Սիրտ» տեսահոլովակի՝ այդքան աղմուկ բարձրացրած կադրերը:
«Բարդ էր նկարահանվել ամուսնացած տղամարդու հետ տեսահոլովակում: Երբ Դավիթ Մանոյանը մասնակցեց մեր տեսահոլովակին, նա չէր պատկերացնում, թե մենք ինչ ենք նկարահանելու: Իրականում, պետք է ասեմ, որ մենք էլ չէինք պատկերացնում: Բայց, տեղում փոփոխություններ են արվում: Տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Աբովյանը այդպիսի սկանդալային բան մտածեց: Ասացինք, լավ, փորձենք: Ու ստացանք այդ տեսարանը:
Հավես էր նկարահանումը, թե հետո Դավիթն ինչքան է կռվել կնոջ հետ, չգիտեմ, բայց գիտեմ, որ վերջում խնդիր չի եղել, քանի որ բոլորը հասկացան, որ պրոֆեսիոնալ աշխատանք է արվել»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live