Բժիշկները համացանցում իրենց լուսանկարները տեղադրեցին` ցույց տալու համար, թե որքան դժվար է իրենց աշխատանքը (լուսանկարներ)
LIFEՎերջերս մեքսիկացի բլոգերներից մեկը համացանցում մի լուսանկար տեղադրեց, որում հերթապահության ժամանակ հիվանդանոցի ընդունարանի քնած բուժքույր էր պատկերված։ Բլոգերը վերջինիս մեղադրեց այն բանում, որ նա ինչպես հարկն է չի անում իր աշխատանքը։ Բայց ամբողջ աշխարհի բժիշկներն աղջկան պաշտպան կանգնեցին և ի պատասխան` իրենց` հերթապահությունից հետո աշխատավայրում քնած լուսանկարները հրապարակեցին։ Դրանք տարածվեցին #YoTambienMeDormi հեշթեգով, որն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «Մենք նույնպես քնել ենք»։
1980–ականներին, երբ բժիշկների գերհոգնածության պատճառով հիվանդը մահացավ, Ամերիկայում ընդունվեց «Լիբբի Զայոնի օրենքը»։ Դրանով նախատեսվում էր նյույորքցի բժիշկների աշխատաժամը սահմանել շաբաթական 80 ժամ։
Ահա մեքսիկացի բլոգերի տեղադրած լուսանկարը.



«Ես նույնպես քնել եմ մեկ, երկու, երեք և չորս ժամ տևած վիրահատություններից հետո»։
Դրանից հետո բազմաթիվ բժիշկներ միացան ակցիային և տեղադրեցին իրենց «քնած» լուսանկարները։



Ամբողջ աշխարհում, բժիշկները հաճախ գերհոգնածություն են ունենում։ Նրանցից ոմանք աշխատում են շաբաթական 36-–ից 80 ժամ։

«Մենք մարդ ենք, մեքենա չենք»,–ասում են նրանք։











