Դեբեդ գետն անցած գիշեր քշել տարել է Քարկոփի նոր կամուրջը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քարկոփը դարձյալ մեկուսացման մեջ է հայտնվել։ Նորից վարարած Դեբեդ գետը քշել տարել է Քարկոփի նոր տեղադրված ժամանակավոր կամուրջը՝ նախատեսված հետիոտնի համար։
Կամուրջը գետից մոտ 1-1․5 մետր բարձր էր, գետն այդքան բարձրացել ու քշել է այն։ Կամրջի վրայով էր անցնում նաև Քարկոփի ջրատարը, որը մայիսի 26-ի ջրհեղեղից հետո էր անցկացվել, այժմ այդ ջրատարն էլ չկա, Քարկոփը դարձյալ ջրազրկված է։ Նկատենք, որ Քարկոփում դեռևս ապրելու պայմաններ չկան։ Այն ամենաշատ տուժած բնակավայրերից է, որը շուրջ 1-1,5 մետր ծածկվել էր ջրով։
«Երեք օր կրկին անձրևներ են տեղացել, Դեբեդն անցած գիշեր նորից քշել տարել է Քարկոփ գյուղի հետիոտնային կամուրջը, որն օրերս ճոպաններով կապվել էր՝ Քարկոփ համայնքը արտաքին աշխարհի հետ կապելու համար։ Գետը կրկին վարարել էր, բայց մարդու վնաս չի տվել» , - «Փաստինֆո»-ին ասաց Ախթալայի համայնքապետ Սևակ Սարգսյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս պահին աշխատանքներ են արվում՝ գետի երկու ափերը միմյանց հետ կապելու համար։
Ախթալայի համայնքապետն ասաց, որ ինտենսիվ աշխատանքներ են արվում երկաթգծի վերականգնման համար։
Առավել մանրամասն` այստեղ.