ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին լուրը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունները երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին։
Գերատեսչությունում կարծում են, որ տեղեկությունը տարածում են վրացական ընդդիմադիր աղբյուրները։
«Մենք իմաստ չենք տեսնում մեկնաբանել վրացական ընդդիմադիր ռեսուրսների կողմից շրջանառվող տարատեսակ կեղծ լուրերը», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել են ՌԴ ԱԳՆ-ում։
Նախօրեին վրացական Mtavari հեռուստաալիքը հայտել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի կառավարություններն այս ուղղությամբ ակտիվորեն աշխատում են, և Մոսկվայում Վրաստանի դեսպանատան աշխատակիցների ընտրությունն արդեն սկսվել է։
Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ 2008 թվականի սեպտեմբերի 3-ին այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիան և Աբխազիան։