Գյումրեցու մոտ «շոկո» թմրամիջոց է հայտնաբերվել. նա ասել է, որ այն գտել է իրենց փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, հունիսի 3-ին ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի մոտ ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 38-ամյա մի տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգվածով:
Տղամարդը հայտնել է, որ այն «շոկո» տեսակի թմրանյութ է, գտել է իրենց փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտից և պահել իր օգտագործման համար: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են: