«Հեզբոլլահը» 160 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանամետ շիական «Հեզբոլլահ» շարժումնը Լիբանանից ընդհանուր առմամբ մոտ 160 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսլամիստական խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ հարվածներ է հասցրել իսրայելական մի քանի ռազմական օբյեկտներին, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Ըստ «Հեզբոլլահի» պարզաբանման՝ այս հարձակումները պատասխանն են երեկվա իսրայելական արշավանքի, որի ժամանակ սպանվել են շիական շարժման բարձրագույն ռազմական հրամանատարը՝ Աբու Թալեբը, և երեք այլ զինյալներ: Իր հերթին Իսրայելի Պաշտպանության բանակը պարզաբանել է, որ Լիբանանի հարավում գտնվող Յարունում խոցել է «Հեզբոլլահի» հրթիռահրետանային կայանը, որն այսօր առավոտյան արձակել է 90 հրթիռ։
Տուժածների կամ նյութական լուրջ վնասների մասին չի հաղորդվում։