2029-ին Ռուսաստանն ի վիճակի կլինի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա. Գերմանիայի պաշտպանության նախարար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, ելույթ ունենալով Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում, ասել է, որ «սպառնալիքների հետ կապված իրավիճակը փոխվել է մի քանի տարի առաջ եղածի համեմատ»։ Այսպիսով, Պիստորիուսը բացատրել է Գերմանիայում պարտադիր զինվորական ծառայության վերադարձի անհրաժեշտությունը։ Այս մասին գրում է Bild թերթը:
«Պետք է ելնենք նրանից, որ 2029 թվականին Ռուսաստանն ի վիճակի կլինի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա։ Այսպիսով, մենք պետք է վերականգնենք զսպման ներուժը կադրային անձնակազմի առումով»,- ասել է Պիստորիուսը:
Նրա խոսքով, մոտ ապագայում Բունդեսվերի թիվը 181 հազար մարդուց պետք է հասցվի 203 հազարի։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի գնահատականներով, Գերմանիային անհրաժեշտ է նաև մոտ 200 հազար լրացուցիչ պահեստազորային։
Պիստորիուսն ընդգծել է, որ Բունդեսվերը ցանկանում է հավաքագրել «ամենաուժեղներին, ամենապատրաստվածներին և ամենամոտիվացվածներին»:
«Մենք չենք ուզում ձանձրալի և անիմաստ զինվորական ծառայություն»,- եզրափակեց նա։