Էգեյան ծովում սիրիացի փախստականների նավի խորտակումից զոհվել է վեց երեխա
SOCIETYԱպօրինի ճանապարհով Թուրքիայից Հունաստան անցնել ցանկացող փախստականների երկու նավ է խորտակվել Էգեյան ծովում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նավերից մեկի վրա ենթադրաբար եղել է 48 մարդ: Այն բախվել է ժայռուտներին ու խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ` 6-ը երեխա: 40 մարդ փրկվել է: Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Խորտակված մյուս նավի վրա եղել է 70-100 մարդ: Փրկարարները հայտնաբերել են 14-ի դին, որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս պահին փրկվել է միայն 26 մարդ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



