ՆԱՏՕ-ն 2022-ից ի վեր Ուկրաինային մատակարարել է 98 միլիարդ դոլարի զենք. Պենտագոնի ղեկավար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները 2022 թվականից ի վեր Ուկրաինային մատակարարել են 98 միլիարդ դոլարի զենք, այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարությունն արվել է Բրյուսելում Կիևին ռազմական օգնության հարցով կոնտակտային խմբի հանդիպման բացման ժամանակ։
Օսթինը նշել է, որ Ուկրաինային տրամադրվել է 98 միլիարդ դոլարի զենք, ինչպես նաև հույս է հայտնել, որ այս երկրին ռազմական օգնության ծավալը «կմեծանա»։
ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարը և ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունը մասնակցում են Ուկրաինային ռազմական օգնության կոնտակտային խմբի 23-րդ հանդիպմանը (Ռամշտեյնի ձևաչափ), որը տեղի է ունենում Բրյուսելում։