«Մենք ապրում ենք ընտանիքիս հետ գնած տանը, ոչ թե՝ նվեր ստացած». Գևորգ Մկրտչյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համերգային շրջագայությունների, նոր զուգերգերի, ամուսնական կյանքի ու այս շրջանում հաճախ տրվող՝ «որտեղ, ո՞ւմ հետ եք ապրում» հարցերի շուրջ Tert.am Life-ը զրուցել է երգիչ Գևորգ Մկրտչյանի հետ:
«Այս շրջանում համերգները շատ են: Հունիսի 23-ին համերգ կունենամ Վանաձորում: Վերջերս համերգ ունեցանք Գյումրիում, օրեր առաջ էլ՝ Մեղրաձորում: Քանի որ սկսել էի համերգային շրջագայություններ Հայաստանի տարբեր քաղաքներում, փորձում եմ հերթով լրացնել»,- մեզ հետ զրույցում պատմեց Գևորգը:
Երգիչը նշեց, որ մի քանի առաջարկներ կան, դեռ չգիտի, թե որ նախագծում կներկայանա:
«Ինձ թվում է՝ սեպտեմբերից նոր նախագծեր կլինեն: Ամառը պասիվ շրջան է, մի քիչ կհանգստանանք: Մինչ այդ էլ որոշ նախագծերում չկարողացանք նկարահանվել, քանի որ մեր հարսանիքին էինք նախապատրաստվում:
Այս ամիս կնկարահանենք նոր դուետ, դեռ չեմ կարող ասել՝ ում հետ է լինելու, բայց կասեմ, որ ունեմ 5 երգ, որոնք պետք է իրականացնեմ ինձնից ավելի ավագ սերնդի հետ, մարդկանց, ովքեր ավելի երկար ճանապարհ են անցել ոլորտում: Առաջին զուգերգը Սիլվա Հակոբյանի հետ ենք իրականացրել, այս ամիս կլինի հաջորդի պրեմիերան»,- ասաց երգիչը:
Անդրադառնալով ամառային հանգստին՝ Գևորգը նշեց, որ դեռ պարզ չէ, քանի որ խանգարող հանգամանքներ կան:
«Շատերը գիտեն, որ ես այստեղի քաղաքացի չեմ և անձնագրիս ժամկետը լրանում է, խնդրի առաջ ենք և չենք կարողանում ոչ մի տեղ մեկնել: Դրա համար դեռ չգիտեմ ամառային հանգիստը ինչպես կկազմակերպենք:
Ինչ վերաբերում է ամուսնական կյանքին նա նշեց, որ ամեն ինչ շատ լավ է, իդեալական, սպասվածից շատ ավելի լավ:
«Այս շրջանում մեզ հաճախ են նույն հարցերը տալիս: Բարևից հետո հարցնում են՝ որտեղ ենք ապրում, և ում հետ: Ուզում եմ ասել, որ մենք ապրում ենք այն տանը, որը ընտանիքիս հետ գնել էինք, և ոչ թե նվեր ենք ստացել, ապրում ենք ես, կինս և մայրս»,- ամփոփեց Գևորգ Մկրտչյանը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live