Բելառուսը դեսպանատուն Է բացում Վրաստանում
INTERNATIONAL NEWSԲելառուսը դեսպանատուն Է բացում Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հանրապետության նախարարների խորհրդի որոշման մեջ, որը տարածվել Է հունվարի 22-ին:
«Բելառուսի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հաստատությունների վերաբերյալ դրույթի 8-րդ կետին համապատասխան, Բելառուսի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում Է. 2016 թվականին Բելառուսի Հանրապետության դեսպանատուն բացել Վրաստանում»,-ասված Է փաստաթղթում:
Նախարարների խորհրդին կարգադրված Է ֆինանսավորել Վրաստանում Բելառուսի դեսպանատան բացման եւ պահելու ծախսերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



