Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մսրյանի թոռն է, դրա համար են դեր տալիս». Անահիտ Մսրյանը՝ իր հասցեին հնչած կարծիքների, և սերիալում նոր զարգացումների մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Թատերականում սովորելու տարիներին հենց առաջին կուրսից սկսած ասել են՝ Մսրյանի թոռն է, դրա համար անվճար ընդունվեց, Մսրյանի թոռն է դրա համար են դեր տալիս, դրա համար կարմիր դիպլոմով ավարտեց: Միշտ էլ եղել են խոսակցություններ: Հիմա էլ ասում են՝ Մսրյանի թոռն ես, դրա համար են չէ՞ նկարում, ես էլ կատակով պատասխանում եմ՝ իհարկե, դրա համար են ինձ առաջ տանում»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ  երիտասարդ դերասանուհ Անահիտ Մսրյանը, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալից:

Անահիտը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասան Վլադիմիր Մսրյանի թոռնուհին է: Հպարտ է իր պապիկով, բայց խոստովանում է, բավական բարդ է հայտնի մարդու թոռնուհին լինելը:

«Շատ մեծ պատասխանատվություն է Մսրյանի թոռը լինելը, բայց միայն իմ խաղով կարող եմ ապացուցել, թե ինչու եմ հիմա հայտնի»,- ասաց Անահիտը:

Դերասանուհի դառնալու ցանկությունը նրան մանկուց է ուղեկցել:

«Մեծացել եմ արվեստագետների ընտանիքում և երբեք չեմ մտածել` ինչ կարելի է դառնալ, փոքրուց դեռ իմացել եմ, որ լինելու եմ դերասանուհի։ Հենց այդ պատճառով դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ`դերասանական բաժին` Հակոբ Ղազանչյանի արվեստանոց և ունեցել եմ հրաշալի դասախոսներ` ինչպիսիք են Հակոբ Ղազանչյանը, Լալա Մնացականյանը, Իշխան Ղարիբյանը, Գոռ Մարգարյանը, Վիվյեն Բաստաջյանը և շատ այլ փայլուն մասնագետներ»,- պատմեց դերասանուհին:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ավարտել է կարմիր դիպլոմով և որոշ ժամանակ անց սկսել նկարահանվել։

«Առաջին դերս հեռուստասերիալում եղել է պրոդյուսեր Ելենա Արշակյանի և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի «Ծաղիկներ ձյան տակ» նախագիծը։ Անչափ ուրախ եմ, որ դեբյուտային դերս հենց Ելենա Արշակյանի նախագծում է եղել, և շատ շնորհակալ եմ, որ վստահեց միանգամից բավականին մեծ դեր։

Երկրորդ նախագիծը, որտեղ աշխատել եմ կրկին Ելենա Արշակյանի «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալն էր։ Կրկին հրաշալի նախագիծ էր`հրաշալի դերասանական կազմով»,- նշեց դերասանուհին:

Այժմ նկարահանվում է «Սերը երբեք չի մոռանում» նախագծում: «Խաղում եմ հրաշալի և պրոֆեսիոնալ դերասանների հետ, ում հետ մեծ պատիվ է աշխատելը և ումից շատ բան եմ սովորում։ Ի դեպ, շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում նախագծում, խորհուրդ եմ տալիս դիտել»:

Նոր առաջարկներ շատ կան, բայց դրանց մասին դեռ վաղ է համարում խոսել, քանի որ դրանք դեռ նախնական փուլում են։

«Ուզում եմ հատուկ նշել, որ երեք նախագծերում էլ աշխատել եմ հիանալի մթնոլորտում, հրաշալի ռեժիսորների, բարձրակարգ դերասանների և հիանալի թիմի հետ։ Շնորհակալ եմ Ելենա Արշակյանին նման հրաշալի նախագծերում ինձ ներգրավելու համար», - ամփոփեց դերասանուհին։

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School