Ինչպես սովորել նորմալ քնել․ հասարակ հնարքներ
LIFEՇատերին ծանոթ տեսարան է՝ գիշերվա 2-ն է, առավոտյան շուտ պետք է արթնանաք, բայց քնել ոչ մի կերպ չի ստացվում։ Որքան էլ շուռումուռ ենք գալիս, միեւնույնն է՝ չենք կարողանում քնել։ Իսկ լավ քնելը կարեւոր նախապայման է՝ առողջ լինելու համար։ Իհարկե, կարելի է քնաբեր դեղեր ընդւոնել, բայց դրանք այդուամենայնիվ դեղ են եւ չեն կարող օգտակար լինել։ Բացի այդ, դրանք կախվածություն են առաջացնում, եւ ամիսներ անց չեք կարողանա առանց քնաբերի քնել։ Ահա հիմնական պատճառները, որոնք խանգարում են քնել։
1, Վաղը չափազանց շուտ եք արթնանալու եւ վախենում եք քնած մնալ
Ինքնաթիռը լուսադեմին շարժվելու է, եւ վախենում եք ուշանալ։ Հնարավորինս շուտ եք պառկում, բայց ժամերով չեք կարողանում քնել։ Իրականում հենց այս վախն է խանգարում քնել։ Մի վախեցեք քնած մնալուց, չէ-որ զարթուցիչ եք միացրել, ու անհնար է, որ ձայնը չլսեք։ Այլ հարց է, որ կարող եք անջատել զարթւոցիչը, մտածել, որ հինգ վայրկյան էլ կքնեք ու վերջ ու խորը քուն կմտնեք։ Դրա համար քնելուց առաջ ինքներդ ձեզ ասեք՝ ես կարթնանամ առավոտյան 5-ին, շատ առույգ կլինեմ։ Եւ հիշեք, որ օրգանիզմի կենսաբանական ժամացույցը հետեւում է ամեն ինչին, իսկ դուք ձեր վախերով խանգարում եք նրան։
2, Նյարդային օր էր, եւ չեք կարողանում քնել
ԵԹե նյարդային օր եք ունեցել, փորձեք քնելուց մի քանի ժամ առաջ հանգստանալ։ Կարող եք նկարչություն անել, դա շատ հանգստացնում է նյարդերը։ Իսկ այդ ընթացքում վանեք բացասական մտքերը, որպեսզի գիշերն էլ կարողանաք քնել։ Իսկ ահա քնելուց առաջ հեռուստացույց դիտելը միայն կբարդացնի իրավիճակը։
3, Վաղը կարեւոր հարց ունեք լուծելու, իսկ քնել չի հաջողվում
Մտածեք վաղվա անելիքների մասին, ավելի լավ է՝ սովորեք թռչել, իհարկե՝ երեւակայորեն, պատկերացրեք, որ սավառնում եք երկնքում, պատկերացրեք, թե այդ դեպքում ինչ կզգայիք։ Հետո պատկերացրեք, որ բնության գրկում եք, մտովի պատկերացրեք տեսարանը։ Իսկ ահա քնելուց առաջ խնդիրների մասին մտածելն ու դրանք վերլուծելը անքնություն է առաջացնում։
4, Ուշ եք արթնացել ու չեք կարողանում քնել
Այո, եթե ցանկանում եք նորմալ քնել, առավոտյան շուտ արթնացեք։ Եթե արթնանում եք կեսօրին, գիշերը ոչ նկարելը կօգնի քնել, ոչ լավ մտքերը։ Մեկ շաբաթ շարունակ որքան էլ գործ չունենաք առավոտյան շուտ ժամի զարթուցիչ դրեք ու արթնացեք, այսպիսով կկարգավորեք ձեր քունը։ Եւ մի մոռացեք հանգստյան օրերին էլ երկար քնելու մասին։ Կիրակի օր մինչեւ կեսօր քնելը թույլ չի տա երկուշաբթի նորմալ արթնանալ։
5, Ցանկանում էիք երեկոյան քնել, դիմացաք, գիշերը չեք կարողանում քնել
Հաճախ հանդիպող երեւույթ է, երեկոյան 8-ի կողմերը ցանկանում եք քնել, դիմադրում եք, իսկ գիշերը ոչ մի կերպ քնել չի լինում։ Մի դիմադրեք, երեկոյան մի կես ժա քնեք, գիշերն էլ կկարողանաք քնել։ Պեռք չէ բռնանալ օրգանիզմի բնական ցանկության վրա։
6, Դեպրեսիա մեջ եք եւ չեք կարողանում քնել
Ինչ խոսք, դեպրեսիան լուրջ պատճառ է՝ անքնություն ձեռք բերելու համար։ Եթե խոսքը ծանր դեպրեսիայի մասին է, դիմեք բժշկի, ու թող նա համապատասխան դեղամիջոցներ նշանակի։ Սակայն այս իրավիճակից խուսափելու համար կարող եք ցերեկով հոգնեցնել ձեզ՝ հնարավորինս շատ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվել։ Վազեք, տան գործ արեք, մարզվեք, այս ամենը կօգնի գիշերը հանգիստ քնել։ Եւ ընդհանրապես, եթե վատ եք քնում, նվազեցրեք ննջարանի ջերմաստիճանը՝ հասցնելով 17 աստիճանի։ Սառը օդը նպաստում է ամուր քնին։



