Ռուսաստանն ու Արևմուտքը նոր սառը պատերազմի իրավիճակում չեն.Սթոլթենբերգ
INTERNATIONAL NEWSՌուսաստանն ու Արևմուտքը նոր սառը պատերազմի իրավիճակում չեն: Այս մասին գերմանական Deutsche Welle պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նոր սառը պատերազմի իրավիճակում չենք: Այն ժամանակ կար Վարշավայի պակտը, կար ՆԱՏՕ-ն: Դա գլոբալ խնդիր էր, դա երկու գաղափարախոսությունների բախում էր»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա նշել է, որ իրավիճակը դրամայի վերածել և վտանգը չափազանցնել պետք չէ: «Մենք անմիջական սպառնալիք չենք տեսնում, քանի որ ՆԱՏՕ-ն ամենահզոր պաշտպանական համակարգն է, որ երբևէ եղել է: Սակայն միաժամանակ մենք գործ ունենք իր ուժերին վստահ Ռուսաստանի հետ, որը խախտում է միջազգային իրավունքը»,- ասել է Սթոլթենբերգը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



