ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են այդ կազմակերպությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շրջանակը։ Այս մասին ասված է ԵՄ-ում Բելգիայի նախագահության տարածած հաղորդագրության մեջ։
«Մշտական ներկայացուցիչները սկզբունքային համաձայնության են հանգել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շուրջ։ Բելգիայի նախագահությունը հունիսի 25-ին կհրավիրի առաջին միջկառավարական համաժողովը»,- նշված է հաղորդագրությունում։
ԵՄ երկրների ղեկավարները 2023 թվականի դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ որոշում էին կայացրել անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, սակայն դրանք մինչ օրս այդպես էլ չեն սկսվել։ Եվրահանձնաժողովը մարտի 12-ին հայտարարել է, որ մշակել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ ապագա անդամակցության բանակցությունների շրջանակային հրահանգ և այն կներկայացնի ԵՄ խորհրդին։