Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հատիս - Կապուտան բնակավայրերի միջնամասում գտնվող դժվարանցանելի հատվածներից մեկում կրակոց կամ կրակոցներ են հնչել, ինչից կա զոհ։
Ոստիկանները, պարեկները, փրկարարներն ու բժիշկները մոտ 1,5-2 կմ հատված պետք է անցնեն ոտքով, ու այդ ընթացքում հետախուզական աշխատանքներ են կատարելու նաև տարածքում, քանի որ հստակ տեղը չգիտեն, ինչն ավելի է դժվարացնում նրանց աշխատանքը։
Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Կոտայքի բաժնից հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և քննչական խումբը ևս միանում է ոստիկաններին ու պարեկներին։
Շամշյանի տեղեկություններով՝ մահացածին հայտնաբերել են, ով մոտ 40-45 տարեկան տղամարդ է և տեղի ունեցածը հրազենի գործադրմամբ սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն, պարզվում է, ինչպե նաև մահացածի ինքնությունը։