Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Նոային» է միացել պորտուգալացի պաշտպան Գոնսալո Սիլվան։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը կարիերան սկսել է պորտուգալական «Բարեիրենսեում»։ Տեղի «Լուսադայում» ու «Ատլետիկոյում» մեկական մրցաշրջան անցկացնելուց հետո, Սիլվան տեղափոխվել է «Բրագայի» 2-րդ թիմ, այնուհետև՝ «Բելենենսեշ»։
Պորտուգալիայի բարձրագույն լիգայում Գոնսալո Սիլվան անցկացրել է 174 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ 2021 թվականին Սիլվան տեղափոխվել է լեհական «Ռադոմյակ», որի կազմում 11 խաղ է անցկացրել Էքստրակլասայում։ 33-ամյա ֆուտբոլիստի նախկին թիմը եղել է պորտուգալական «Ֆարենսեն»։
«Ես քրտնաջան կաշխատեմ, որպեսզի օգնեմ «Նոային» նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները և ուրախացնել երկրպագուներին ու մարդկանց»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը։