ԱԱԾ-ն պնդում է՝ Սուրեն Պետրոսյանին ԱԱԾ ծառայողները չեն տարել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԱԾ-ն պնդում է, թե հունիսի 12-ին Սուրեն Պետրոսյանն իրենց մոտ չի եղել։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյանում բավականին լարված իրավիճակ էր, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ, ոմանց առեւանգել ու ծեծել, որի ժամանակ կորել էր նաեւ Սուրեն Պետրոսյանի հետ կապը։ Հաջորդ օրը տեղեկություն ստացվեց, որ խոսել է ընտանիքի հետ, բայց փաստաբանների հետ այդպես էլ կապ չէր հաստատել։ Նրա անունը չի եղել ոչ ձերբակալվածների, ոչ վնասվածք ստացած անձանց թվում։
«Փաստինֆո»-ն նշել էր, որ իր տեղեկություններով նա գտնվել է ԱԱԾ-ում, սակայն ինքը՝ Ս. Պետրոսյանը հրապարակավ առ այս պահը ոչ մի պարզաբանում չի տվել, թեեւ իր տունէ վերադարձել։
Բագրատ Սրբազանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ բավականին երկար զրույց է ունեցել Պետրոսյանի հետ՝ հենց նրա վերադառնալու օրը։ «Այն, ինչ պատմել է՝ բերման ենթարկելու կամ առւևանգման բնութագիր ունի։ Անմիջապես հաջորդ օրը, երբ իր հետ խոսել եմ, ասել է՝ սև մեքենա է եղել, ներկայացել են ԱԱԾ-ից։ Ցերեկը հեռաձայնած են եղել իրեն, որ հրավիրեն ինչ-որ հատուկ հանդիպման։ Հրավիրել են, հետո՝ երեկոյան եկել են հանրահավաքի, ձեռքերից բռնել են, մեքենան դրել ու տարել Հրազդանի կողմ»,- ասել էր Սրբազանը՝ նշել, որ թերեւս ցանկացել են իր գործունեության մասին իմանան։
Հունիսի 12-ից հետո Սուրեն Պետրոսյանը ներկա չի գտնվել ակցիաներին, իսկ հիմա էլ երկրում չէ։
«Փաստինֆո»-ն դիմեց ՀՀ ԱԱԾ-ին՝ պարզելու, թե ինչու էր Սուրեն Պետրոսյանը ԱԱԾ-ում, սակայն կառույցից հերքեցին՝ վստահեցնելով, որ Պետրոսյանն ԱԱԾ չի եկել, չի հրավիրվել և ԱԱԾ ծառայողներ նրան չեն տարել։
Այն, որ իրավապա մարմինները չեն հայտարարել, որ քննության առարկա են դարձրել Ս. Պետրոսյանի անհետանալու մասին տեղեկությունները, հիմք է տալիս ասելու, որ իրոք, նա գտնվել է ԱԱԾ-ում, բայց ոչ պաշտոնապես։ Նրա հետ շփումը եղել է «օպերատիվ» նկատառումներից ելնելով, ինչը բնականաբար ԱԱԾ-ն պաշտոնապես չի ընդունի։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live