Սթոք Սիթին 25 միլիոն եվրո է առաջարկել Պորտուի ֆուտբոլիստի համար
SPORT«Պորտուի» կիսապաշտպան Ժանելի Իմբուլան կարող է տեղափոխվել «Սթոք Սիթին»: Ինչպես հայտնում է «L’Equipe»-ը, անգլիական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի համար 25 միլիոն եվրո է առաջարկել:
Միաժամանակ, Իմբուլայի շրջապատը նշում է, որ կիսապաշտպանը, չնայած ստացած քիչ խաղաժամանակին, ցանկանում է մնալ Պորտուգալիայում, քանի որ հույս ունի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Պեզեյրուի նշանակումից իրեն դրսևորելու ավելի շատ հնարավորություններ կստանա:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը «Պորտուն» Իմբուլայի տրանսֆերը «Մարսելից» գնել է 20 միլիոն եվրոյով:
Պորտուգալիայի առաջնությունում կիսապաշտպանը վերջին անգամ մեկնարկային կազմում է հայտնվել հոկտեմբերի վերջին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



