Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Իմ հաճախորդները ոչ միայն նիհարում են, այլև ձեռք են բերում առողջ սնվելու սովորություններ. Լիլիթ Բասյանը՝ առողջ նիհարելու, առողջ «fast food»-ի ու Black Coal-ի նորությունների մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շուկայում առաջին անգամ առողջ «fast food» երևույթը ներմուծած Black Coal-ը ինը տարի է՝ օգնում է նիհարել ցանկացող հազարավոր մարդկանց։ Black Coal-ի հիմնական գաղտնիքը ածուխն է, որն օգտագործվում է մթերքի մեջ՝ ոչ միայն արագացնելով օրգանիզմի նյութափոխանակությունը, այլև օրգանիզմը մաքրելով վնասակար նյութերից։ Black Coal-ի հիմնադիրը  Լիլիթ Բասյանն է, ով մասնագիտական կրթություն է ստացել Մոսկվայի պետական համալսարանում,  այս ընթացքում օգնել է շատերին առողջ նիհարել:

Tert.am Life-ը զրուցել է Black Coal-ի հիմնադիր, սննդաբան Լիլիթ Բասյանի հետ առողջ սնվելու սովորությունների, Black Coal-ի գործունեության և առհասարակ առողջ նիհարելու մասին: 

-Լիլիթ, Black Coal-ը շուկայում է արդեն 9 տարի և այս տարիների ընթացքում օգնել է նիհարել ցանկացող հազարավոր մարդկանց։ Այս ընթացքում ի՞նչ հիմնական խոչընդոտներ են եղել։

-Երբ ստեղծվեց Black Coal-ը, շատերը չէին հավատում, որ այն պահանջարկ կունենա։ Այս 9 տարվա ընթացքում շատ մարդիկ փորձել են կրկնօրինակել մեզ ու մինչև այսօր այդպես են անում։

-Առողջ սննդի մասին մարդկանց պատկերացումները տարբեր են, շատերը առողջ սնունդը ասոցացնում են «ոչ համեղ» սննդի հետ։ Black Coal-ը կոտրեց այդ կարծրատիպը և հայկական շուկա ներմուծեց առողջ «fast food» երևույթը։ Ինչպե՞ս դա Ձեզ մոտ հաջողվեց, ո՞րն է Black Coal-ի հիմնական գաղտնիքը։

-Ես հասկացել եմ, թե ինչն է գրավում մարդկանց ավելորդ քաշի ժամանակ և արդյունքում գտա այլընտրանքային տարբերակ ու ստեղծեցի այնպիսի պրոդուկտներ, որոնք կգրավեն մարդկանց, մարդիկ կցանկանան գնել դրանք, որոնք միաժամանակ կլինեն դիետիկ և առողջ։ Black Coal-ում կարող եք գտնել, օրինակ` բուրգեր, շաուրմա, պիցցա՝ ամենատարբեր տեսակի ու համի, որոնք համային առումով գրեթե չեն տարբերվում սովորական  «fast food»-ից:

-Մենք գիտենք, որ Black Coal-ի պրոդուկտների ցանկը անընդհատ ավելանում է, նոր տեսականի եք առաջարկում հաճախորդներին։ Ի՞նչ նոր պրոդուկտներ եք ավելացրել վերջին շրջանում՝ բացի հիմնական այցեքարտ համարվող հացերից։

-Վերջին շրջանում ստեղծել եմ ալոեով լավաշը և ալոեի հիմքով քաղցրավենիք։ Ալոեն առհասարակ շատ ուժեղ անտիռադիկալ հատկություն ունի։ Պրոդուկտների մեծ մասի հիմքը խոտաբույսերն են, որ մարդիկ կարողանան ուտելով բուժեն իրենց օրգանիզմը։

-Գիտենք նաև, որ Black Coal-ի պրոդուկտները վաղուց պահանջարկ ունեն Հայաստանի սահմաններից դուրս, այժմ ո՞ր երկրներից են Ձեզ դիմում։

-Մեզ դիմում են ամենատարբեր երկրներից, անգամ դրսից գալիս են,  գնում մեր լավաշները ու տանում են իրենց հետ, սառեցնում ու պահում: Մենք ներկայացված ենք նաև Օզոնում ու Վայլդբերիսում։

-Սովորաբար ինչպես պետք է ձևավորել առողջ սնվելու սովորությունները, ո՞րն է ճիշտ սնվելու բանաձևը, ինչպե՞ս հասկանալ, թե ո՞րն է մեզ համար ճիշտ սննդակարգը:

-Ես մարդկանց առաջին հերթին սովորեցնում եմ ճիշտ սնվել, բացի նրանից, որ նրանք նիհարում են, նաև ձեռք են բերում առողջ սնվելու սովորություններ: Առողջ սնվելու գլխավոր կանոններից մեկը, որը ես խորհուրդ եմ տալիս իմ հաճախորդներին, այն է, որ սնունդը պետք է ընդունել մուգ սպասքի մեջ, ուտելու ընթացքում չխոսել, հեռախոսով  չզբաղվել,  անհրաժեշտ է լուռ կենտրոնանալ ուտելիքի վրա, այդպես մարդը ավելի արագ է կշտանում և զգում է ուտելիքը:

-Ձեր հաճախորդներին Դուք բավականին ոգեշնչում եք, հրապարակում եք մոտիվացիոն հոլովակներ, Ձեր սոցիալական էջերում հաճախ եք ցուցադրում Ձեր այն հաճախորդների արդյունքները, որոնք կարճ ժամանակում ազատվում են ավելորդ քաշից։ Իսկ ումի՞ց կամ ինչի՞ց եք մոտիվացվում Դուք:

-Ես մաքսիմալ հաճույք եմ ստանում իմ աշխատանքից ու իմ հաճախորդներն են հանդիսանում իմ մոտիվացիան։ Ես միշտ ասում եմ, որ իմ հաճախորդների արդյունքները իմ արդյունքներն են ու ինչքան էլ հոգնած լինեմ, տարբեր երկրներում լինեմ, անգամ տարբեր ժամային գրաֆիկով՝ ես միշտ իրենց հետ կապի մեջ եմ։

-Լիլիթ, Դուք նաև «Նոր կյանք նոր մարմնում» մոտիվացիոն գրքի հեղինակն եք, ի՞նչ հիմնական մտքերով ու գաղափարներով եք կիսվել այդ գրքում։

-Ես իմ գիրքը մի քանի գլուխների եմ բաժանել։ Խոսել եմ պսիխոսոմատիկայի մասին, խոսել եմ այն մասին, թե ինչպես է մարդը իրեն պահում առողջ սննդակարգի անցնելու կամ դիետայի ժամանակ։ Հիմնական կետերը դարձրել եմ գլուխներ և ներկայացրել, թե ինչպես պետք է իրենց պահեն նիհարող մարդիկ։

-Ընդունված է, որ եթե մարդը ցանկանում է նիհարել, պետք է բացառի որոշ ուտելիքներ, որոշ սննդաբանների խոսքով էլ բոլոր ուտելիքները կարելի է ուտել՝ հետևելով միայն կալորիաներին։ Դուք ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նիհարել ցանկացող մարդը իր համար ուտելիքների «սև ցուցակ» պետք  կազմի:

-Ես յուրաքանչյուր ուտելիք դիտարկում եմ առանձին-առանձին: Կա 5 տեսակի սնունդ, որը ես, որպես սննդաբան, արգելում եմ ուտել իմ հաճախորդներին, խոսքը գնում է շաքարի, ցորենի ալյուրի, կարագի , գազավորված ըմպելիքների ու բարդ ածխաջրերի մասին է: Մենք պետք է հասկանանք, թե տվյալ ուտելիքը որքանո՞վ է օգտակար մեր օրգանիզմին, ի՞նչ է այն տալիս մեզ: Մարդկանց մոտ, ովքեր շատ են օգտագործում շաքար, առաջանում է շաքարային դիաբետ, փոխարենը գոյություն ունեն փոխարինիչներ՝ բնական բաղադրիչներով, կարելի է նախապատվությունը տալ դրան:

-Նիհարելու ճանապարհը հեշտ չէ, դրա համար առաջին հերթին կամքի ուժ է պետք, ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր դեռ չեն արել առաջին քայլը կամ ճանապարհի կեսից կանգ են առել։

-Եթե մարդը ունի ավելորդ քաշ, դա ունի իր պատճառները։ Դրանք ներքին արգելքներ են ու խոչընդոտներ են, որոնցով էլ պայմանավորված է մարդկանց ավելորդ քաշը։ Որպես այդ ամենի հետևանք մարդը սկսում է «տրվել» ուտելիքին։ Ամենակարևորը փոփոխությունների ձգտելն է, կյանքը փոխելու ձգտումը, սննդի հանդեպ վերաբերմունքն ու դրա ընկալումը։ Ես իմ հաճախորդներին միշտ ասում եմ, որ երբ նստում եք հաց ուտելու՝ հրաժարվեք գաջեթներից, հեռախոսից, զրույցներից, մաքսիմալ կերեք դանդաղ ու հասկացեք ինչ եք ուտում։

-Օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի ճիշտ բալանսը ինչպես պետք է ապահովվի, ինչպես հաշվարկել՝ օրական ճիշտ քանակությամբ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակը ընդունելու համար:

-Ամեն մեկը չի կարող իր համար հաշվել սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի ճիշտ քանակ, դա շատ ինդիվիդուալ է ու կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ` մարդը զբաղվո՞ւմ է  սպորտով, թե ոչ, արդյո՞ք ունի առողջական խնդիրներ: Դրանք պետք է հաշվի առնել:

-Ի՞նչ կարող եք ասել ըմպելիքներով արվող դետոքսներրի մասին, վերջին շրջանում դրանք շատ տարածված են դարձել:

-Ես դեմ եմ դետոքս ըմպելիքներին: Դետոքս բառը առաջին հեթին նշանակում է  մաքրում: Դետոքս հյութերը, որոնք պատրաստվում են մրգերով կամ բանջարեղենով, ինքնին հանդիսանում են բոլորիս հայտնի «fresh» -ները, որոնց ժամանակ մրգերը կորցնում են իրենց ողջ օգտակար հատկությունները: Վերջին հաշվով դետոքս հյութերը օրգանիզմին որևէ օգտակար բան չեն տալիս:

-Լիլիթ, արդեն ամառ է, շոգ, մարսողական համակարգը աշխատում է ոչ այնպես, ինչպես ցանկալի է, հաճախ նկատվում է  ախորժակի նվազում և այլն, ամռանը ճիշտ սնվելու ի՞նչ կանոններ կան:

-Առաջին հերթին խորհուրդ կտամ  ամառային սեզոնին շատ ջուր խմել, շատ մարդիկ ջուր խմելու հետ լուրջ խնդիրներ ունեն, շատերը չեն ընդունում ջրի բավարար քանակ, որ անհրաժեշտ է օրգանիզմին: Ամառային սեզոնին խորհուրդ կտամ նաև քիչ ածխաջրեր օգտագործել, քանի որ աղեստամոքսային տրակտը ավելի ծանրաբեռնված է գործում, խորհուրդ կտամ օգտագործել նաև բջջանյութ և կրկնապատել սպիտակուցների քանակը:

-Եվ վերջում՝ մի քանի պարզ խորհուրդ նիհարել ցանկացողներին։

-Այսօր շատ մարդիկ տարբեր երկրներից, նույնիսկ մեծ հեռավորության վրա դիմում են ինձ։ Իմ հաճախորդները ինձ միշտ ասում են, որ ես միայն սննդաբան չեմ, ես սննդաբան-հոգեբան եմ, որ տալիս է այն հավատը, որ մարդը կորցնում է։ Տալիս է հավատ ինքն իր հանդեպ։ Երբ մարդը իսկապես հավատում է իր ներքին ուժին, հենց այդ ուժն էլ նրան առաջ է մղում։ Այսօր ես ստեղծում եմ պրոդուկտներ, որոնք օգնում են ոչ միայն նիհարել, այլև բուժվել, պրոդուկտներ, որ օգնում են մարդկանց բուժել իրենց օրգանիզմը։ Շուտով մենք կստեղծենք նոր պրոդուկտներ բուսական հիմքով և ջուր, որը կփակի ախորժակը։

Անահիտ Աբրահամյան

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead