Yerevan, 19.July.2026,
00
:
00
BREAKING


Գազալցակայանի պայթյունից արդեն զոհ կա, բայց մեղադրյալ չկա․ ովքե՞ր են ողբերգական դեպքի պատասխանատուները

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով կան վիրավորներ և զոհ։ 

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը), 356-րդ հոդվածի 2-րդ մասով (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), 358-րդ հոդվածի 2-րդ մասով (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք) նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։ 

Քննչական կոմիտեից MediaHub-ին ասացին, որ այս պահին դեռևս մեղադրյալներ կամ կասկածյալներ չկան, առհասարակ չկան այնպիսի անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել։ 

«Քրեական վարույթով նախաքննություն է իրականացվում, դեռ վարույթը չի հասել քրեական հետապնդումներ հարուցելու փուլին։ Նշանակված են մի քանի փորձաքննություններ, որոնց նպատակը հենց պայթյունի և առաջացած հրդեհի պատճառները պարզելն է։ Դրանց եզրակացությունները դեռևս չենք ստացել, բացի այդ, իրավասու մարմիններին հարցումներ են արվել, և այս փուլում ստացվում են պահանջվող փաստաթղթերը՝ կապված տվյալ օբյեկտի շահագործման, գործունեության օրինականության, անվտանգության կանոնների պահպանման և այդ կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու վերաբերյալ, որոնք ուսումնասիրվում են։ Եւ միայն այդ ամեն ինչի, ինչպես նաև այլ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի համադրմամբ հնարավոր կլինի իրավական գնահատականներ տալ։ Այս պահին դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,-ասացին Քննչական կոմիտեից։ 

Հարցին՝ հարցաքննվողներ եղե՞լ են, ՔԿ-ից դրական պատասխան տվեցին, որ բազմաթիվ անձինք են հարցաքննվել, սակայն անուններ չտվեցին, թե ովքեր։ 

Նշենք, որ MediaHub-ը գրել էր, որ այդ օբյեկտի շահագործման և անվտանգության կանոնների խախտման առթիվ պետական իրավասու մարմինները, մասնավորապես Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը գազալցակայանի գործունեության դադարեցման որոշում էր կայացրել, սակայն սեփականատերը որոշումը բողոքարկել էր դատարանում, և դատարանը բավարարել էր հայցը՝ չեղարկելով Տեսչական մարմնի կայացրած ակտը։ Եւ գազալցակայaնը շարունակել էր գործել։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտարարել էր նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

Թեպետ նկատենք, որ պայթյունի օրը լցակայանի սեփականատերն ասել էր, թե իբրև իր մոտ «թղթերով ամեն ինչ կարգին է եղել», որևէ խնդիր լցակայանը չի ունեցել։ Ու այստեղ մեղադրանքի սլաքներն ակամա ուղղվում են դեպի դատարան, որը բավարարել է գազալցակայանի տիրոջ հայցը և թույլ տվել, որ տվյալ օբյեկտը շարունակի գործել խախտումներով։ Մեզ ասացին, որ լցակայանի տերը խնդիրներ է ունեցել նաև համայնքային իշխանությունների և Կոտայքի մարզպետարանի հետ, անգամ գնացել և մարզպետարանի դիմաց սպառնացել է ինքնավնասման դիմել, եթե հանկարծ իրեն պատկանող օբյեկտի գործունեությունը դադարեցվի։ Այս ամենի հետևանքը եղավ այն, որ այսօր ունենք պայթած գազալցակայան, զոհ և վիրավորներ։ Եւ այս ամենը՝ պետական մարմինների և դատական համակարգի ոչ պրոֆեսիոնալ, թերի աշխատանքի կամ կիսատ-պռատ գրված օրենքների պատճառով։ 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026