Միլան-Երևան չվերթի ուղևորները չեն կարողանում ինքնաթիռ նստել և մեկնել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ գտնվում են օդանավակայանում և չեն կարողանում մեկնել, Sputnik-ին հայտնել է ուղևորուհի Գոհար Հակոբյանը։
Ժամերով հետաձգման պատճառները չեն հաղորդվում: Ինքնաթիռը պետք է թռչեր տեղական ժամանակով 23:35-ին, ուղևորներն անցել են գրանցումը, թռիչքը չի կայացել: Սկզբնապես հաղորդվում էր, որ անձնակազմի անդամներից մեկի առողջական, բայց այժմ ուղևորները ենթադրում են, որ ինքնաթիռը անսարք է: Ընդ որում, ոչ ավիաընկերության ներկայացուցիչները, ոչ էլ հայկական դեսպանատունը իրավիճակին չեն արձագանքել, իսկ մարդկանց նույնիսկ նվազագույն պայմաններ չեն ապահովել։
Արդեն մի քանի ժամ ուշացման պատճառով չեն կարողանում մեկնել նաև Երևան-Միլան չվերթի ուղևորները: Ուղևորուհիներից մեկի խոսքով ՝ թռիչքը նախատեսված էր այսօր ժամը 06:00-ին, սակայն մեկուկես ժամ անց նրանց տարել են հյուրանոց, նրանք դեռ այնտեղ են:
Հաղորդվում է, որ թռիչքը տեղի կունենա ժամը 14:00-ին: