Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Շատ են եղել դեպքեր, որ նկարահանվեմ, հետո զղջամ դրա համար». Արման Նավասարդյանը՝ «Սուպեր մամա» ֆիլմից հայտնի դառնալու, նոր ծրագրերի, կնոջ և երեխաների մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Վերջերս եմ վերադարձել բանակից, մասնակցում էի 25 օրյա զորավաժությունների: Ես պահեստազորի սպա եմ, միշտ եղել եմ բանակի կողքին, դա ես հաճույքով եմ անում, համարում եմ, որ դա շատ կարևոր է»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասան Արման Նավասարդյանը:  

Դերասանը պատմեց, որ զուգահեռ նկարահանվում է ֆիլմում:

«Նարինե Աբգարյանի հայտնի «Մանյունյա» ստեղծագործությունն է ֆիլմի հիմքում: Հերթական շարքն է նկարվում գեղարվեստական ֆիլմի, արդեն 5-րդ եթերաշրջանն է: Ֆիլմը նկարվեց Մոսկվայում՝ Անդրեասյան եղբայրների կողմից, այն մեծ հաջողություն ունի հատկապես Ռուսաստանում, որովհետև նրանց մոտ այս ստեղծագործությունը մեծ արձագանք ստացավ»,- նշեց Արմանը:

Նա ասաց, որ Համազգային թատրոնում շուտով նոր ներկայացման առաջնախաղ է սպասվում: «Զբաղված ենք ես, Ստեփան Ղամբարյանը, Վարշամ Գևորգյանը, Դավիթ Հակոբյանը, ով նաև բեմադրում է ներկայացումը: Փորձերը նորմալ են ընթանում, արդեն վերջնական փուլում ենք, վերջին շտկումներն են արվում, շուտով կհանձնենք հանդիսատեսի դատին»:

Հարցին՝ որպես դերասան թատրոնո՞ւմ եք ավելի լիարժեք զգում, թե՞ ֆիլմում, Արման Նավասարդյանն արձագանքեց. «Մեր տանը: Երբեմն ինքս ինձ հետ լինելու կարիք եմ ունենում: Թատրոնում էլ, կինոյում էլ ինձ շատ լավ եմ զգում, մեկը մեկից տարբեր աշխատանքներ են: Թվում է, թե դերասան ես, նույն գործն ես անում, բայց այդքան էլ այդպես չէ: Տարբեր են ու երկուսն էլ շատ հետաքրքիր աշխարհներ: Երկուսն էլ շատ եմ սիրում»,- անկեղծացավ դերասանը:

Շատ հայտնի մարդկանց ընտանիքի անդամներին հասարակությունը դեմքով ճանաչում է, գիտի նրանց մասին ամեն ինչ: Արման Նավասարդյանն իր անձնականը չի սիրում հանրայնացնել:

«Իմ ընտանքիքի անդամները հայտնի չեն, նրանք իմ մասնագիտության հետ կապ չունեն, ինչո՞ւ պիտի հայտնի լինեն: Երեխաներս սովորում են դպրոցում, տղաս 13 տարեկան է, աղջիկս շուտով կդառնա 9 տարեկան, կինս մասնագիտությամբ ֆինանսիստ է, բայց աշխատում է հրատարակչությունում, ես էլ գլուխս եմ պահում»,- մեզ հետ զրույցում պատմեց Արման Նավասարդյանը:  

Նա նաև նշեց, որ թեև տարիներ շարունակ աշխատում է թատրոնում, բազմաթիվ դերեր է մարմնավորել, բայց հանդիսատեսն իրեն ավելի շատ ճանաչեց «Սուպեր Մամա» ֆիլմից: «Այնպես չի, որ ես հիացած եմ այդ աշխատանքներով, բայց հիմա այդպես է ստացվել: Շատ ավելի լավ ու որակով աշխատանքներ կան, իմ խաղացանկում, որ արժեր դրանով ճանաչեին: Շատ են եղել դեպքեր, որ նկարահանվեմ, հետո զղջամ դրա համար: Հիմա մտածում եմ, որպեսզի չփոշմանեմ, նախապես հրաժարվում եմ: Վերջին շրջանում տարբեր ֆիլմերից եմ հրաժարվել տարբեր պատճառներով՝ սկսած ֆինանսականից վերջացրած սցենարային և կերպարային անհամաձայնություններից»:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School