Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում. կա վիրավոր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 128 կմ հատվածում բախվել են Վարդան Շահնազարյանի վարած «Nissan Sentra» մակնիշի և Արման Ամիրխանյանի վարած «Honda Stepwgn» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով «Honda Stepwgn»-ը կողաշրջվել է և փակել ճանապարհի երթևեկելի գոտու մի մասը, իսկ վթարի հետևանքով վերջինի վարորդ Արման Ա․-ին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



