Yerevan, 20.July.2026,
00
:
00
BREAKING


Հանցավոր խումբ է հայտնաբերվել․ 7 անձ կալանավորել է

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու միջոցով, սխեմատիկ խարդախության եղանակով մի քանի անշարժ գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի 32-ամյա բնակիչը 2022թ․ ստեղծել է մի քանի հանցանքներ կատարելու համար երեք և ավելի անձանցից բաղկացած կայուն խումբ՝ հանցավոր կազմակերպություն, որում ընդգրկել է հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքի բնակիչների՝ ապահովելով խմբի ամրությունը, իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կազմակերպվածությունը, ոտնձգությունը համատեղ կատարելու մշակված եղանակները, դերերի բաշխումը, ինչպես նաև` հանցանքների միասնական ջանքերով կատարումը: 

Խմբի գործողությունները հաջողությամբ քողարկելու և դրա բացահայտումն անհնարին դարձնելու նպատակով 32-ամյա տղամարդը նրանց հետ կապն ապահովել է համացանցային տարբեր հավելվածների միջոցով, հանցավոր կազմակերպության մասնակիցներին տվել է երաշխիքներ և խորհուրդներ՝ իրենց կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև՝ նրանց վստահություն ներշնչել՝ հանցավոր գործողությունները բարեհաջող ավարտելու և առաջացած հնարավոր խնդիրները լուծելու վերաբերյալ:

Քննությամբ հիմնավորվել է, որ 2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել և օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, իբրև թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված կեղծ լիազորագրեր և տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում և խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը՝ Էջմիածին քաղաքում, 1-ը՝ Երևանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են և ստացված գումարները փոխանցել բանկային հաշվին, ապա բանկում փոխանակել դոլարային արժույթով և կանխիկացրել։ Այդ կերպ փոխարկելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ նրանք նպատակ են հետապնդել թաքցնել և խեղաթյուրել գույքի հանցավոր ծագումը, օժանդակել հանցավոր կազմակերպության մյուս անդամներին խուսափելու պատասխանատվությունից:

Խմբի անդամները, 32-ամյա տղամարդու կողմից կատարված դերաբաշխմանը համապատասխան, ներկայացնելով իրականում գոյություն չունեցող անձանց` որպես բնակարանների իրական սեփականատերերի հետ իբր ամուսնացած կամ ժառանգորդ, մտացածին անձի տվյալներով պատրաստել են կեղծ փաստաթղթեր՝ քաղաքացիաիրավական գործարքներ կատարելու վերաբերյալ

իբրև ՌԴ Մոսկվա քաղաքի նոտարների կողմից վավերացված կեղծ լիազորագրեր, ինչպես նաև՝ այլ կեղծ փաստաթղթեր՝ ՌԴ-ում ամուսնության վկայականներ, ամուսնական վկայականը տրամադրված լինելը հավաստող կեղծ տեղեկանքներ:

Այնուհետև, հանցավոր կազմակերպության անդամները, առանձին դեպքերում տեղեկանալով թիրախավորված բնակարանների սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ կտակի առկայության մասին, այդ անշարժ գույքը խաբեության եղանակով հափշտակելու նպատակով, կեղծ լիազորագրերի հիման վրա հանդես են եկել որպես տուժողների կամ նրանց հետ իբրև թե ազգակցական կապեր ունեցող, իսկ իրականում գոյություն չունեցող անձանց ներկայացուցիչներ և իրավասու մարմիններ ներկայացնելով այդ կեղծ փաստաթղթերը` նրանց անունից կատարել են սեփականության գրանցման և գույքի օտարման գործարքներ։ 

Մեկ դեպքում, մասնավորապես, դատավորի օգնականի առերևույթ օժանդակությամբ, հանցավոր խմբի անդամներն անշարժ գույքի իրական ժառանգներ հանդիսացող անձանց կողմից իբրև ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ նոտարական վավերացմամբ կեղծ դիմումի հիման վրա առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել են փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստի հաստատման պահանջի մասին դիմում՝ որպես ապացույց ներկայացնելով նաև համայնքապետարանի կոմունալ վարչության պետի անվամբ կազմված և հաստատված կոմունալ վճարումներն իբրև կատարված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ: Նշված  կեղծ փաստաթղթերը և դատարանում տրված կեղծ վկայությունները դրվել են դատարանի՝ քաղաքացիական գործով կայացված վճռի հիմքում և դատարանի կողմից կայացվել է վճիռ՝ հայցը բավարարվելու մասին։ Համաձայն դրա, փաստացի տիրապետման եղանակով, ըստ էության գոյություն չունեցող անձը ճանաչվել է մահացած սեփականատիրոջ ժառանգությունն ընդունած ժառանգ և այդ հիմքով անշարժ գույքի նկատմամբ ճանաչվել է իրականում գոյություն չունեցող անձի սեփականության իրավունքը, որից հետո վերջինիս ներկայացուցչի կեղծ լիազորագրի հիման վրա հանցավոր խմբի անդամները վաճառել են բնակարանը:

Ըստ փաստական տվյալների՝ հանցավոր կազմակերպությունը 2022-2023թթ. ընթացքում, ընդհուպ նախաձեռնված քրեական վարույթով, քննչական մարմնին ներկայացրել է կեղծ ապացույցներ, իսկ խմբի անդամները տվել են սուտ ցուցմունքներ: 

Քննությամբ փաստվել է, որ հանցավոր խմբի անդամներից մեկը, դեպքերից մեկով տեղյակ լինելով, որ կտակով իրական ժառանգորդների կողմից արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որպես լիազորված անձ՝ դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե՝ գույքի նկատմամբ մտացածին ամուսնու սեփականության իրավունքը գրանցելու համար։ Արդյունքում՝ ՀՀ կադաստրի կոմիտեում տան նկատմամբ գրանցվել է իրականում գոյություն չունեցող հիշյալ անձի սեփականության իրավունքը՝ հափշտակելով այլ անձի պատկանող և վերջինիս կողմից իր բարեկամներին կտակով ժառանգված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը:

Խարդախությամբ ստացված բնակելի տունը դրամական միջոցների փոխարկելու, դրա իրական բնույթը, տնօրինման եղանակը, պատկանելությունը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով 32-ամյա տղամարդը և կազմակերպության մեկ այլ անդամ, անտեսելով նշված անշարժ գույքը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի առկայությունը, գույքի առուվաճառքի վերաբերյալ ձեռք են բերել պայմանավորվածություն: 

Բացի այդ, հանցավոր կազմակերպության անդամներից մեկը արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, նկարագրված հանցագործության բացահայտումը չեզոքացնելու նպատակով, խմբի այլ անդամին է փոխանցել կեղծ անձի և տան սեփականատիրոջ՝ ամուսիններ հանդիսանալու փաստը հաստատելու վերաբերյալ իրականում գոյություն չունեցող անձանց անվամբ ռուսերեն լեզվով կազմված ձեռագիր կեղծ բացատրություններ։ Դրանք ուղարկվել են խմբի ղեկավարին, այնուհետև, իբրև ՌԴ-ում նոտարական կարգով վավերացված, մեղադրյալի պաշտպանի միջոցով ներկայացվել են քննչական մարմնին։ Այդ կերպ կեղծվել են քրեական վարույթով ապացույցներ և դրանք ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմնին: 

Հանցավոր խմբի հետագա գործունեությունը հնարավոր է եղել կանխել և հանցագործությունների շարքը բացահայտել այն բանից հետո, երբ դրա անդամները ձեռնամուխ են եղել կեղծ փաստաթղթերի պատրաստման և օգտագործման միջոցով խաբեության եղանակով Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակարաններից մեկում բնակվող կնոջը սեփականության իրավունքով պատկանող բնակարանի հափշտակությանը։ 

Կիրառելով հանցավոր նույն մեխանիզմը՝ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքում հանդես գալով որպես գոյություն չունեցող անձի՝ իբրև թե բնակարանի սեփականատեր ամուսնու ներկայացուցիչ՝ նրանք փորձել են հիշյալ բնակարանն օտարել։ Սակայն գործարքը չի կայացել, քանի որ նոտարի կողմից հայտնաբերվել է լիազորագրի կեղծված լինելու հանգամանքը, վերջինս հրաժարվել է գործարքը կատարելուց և կեղծ լիազորագրի օգտագործման դեպքի կապակցությամբ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: 

Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հափշտակությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52.162.500 ՀՀ դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի ղեկավարին և 6 անդամների, այդ թվում՝ դատարանում և համայնքապետարանի քարտուղարությունում համապատասխան պաշտոններ զբաղեցնող 2 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով, այդ թվում, ըստ կատարած հանցավոր արարքների՝ հանցավոր կազմակերպության կազմում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով մի քանի դրվագ հափշտակություն կատարելու, մինչև մեկուկես տասնյակի հասնող դրվագներով փաստաթղթեր կեղծելու, մի քանի դրվագ սուտ ցուցմունք տալու, 32-ամյա տղամարդուն՝ նաև հանցավոր խմբավորում ստեղծելու և ղեկավարելու համար։ 

 Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես  խափանման միջոց կիրառվել է կալանքը, սակայն հետագայում մեղադրյալներից մեկի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքը փոխվել է տնային կալանքով:

Նախաքննությունը նշված 7 անձանց մասով ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հանցավոր խմբում ներգրավված այլ անդամների, կատարված հանցագործություններին օժանդակած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ նախաքննությունը դեռևս շարունակվում է։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026