Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկում դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված գյուղի Սևան Այգեգործական 6-րդ թաղամասի տներից մեկում՝ լողավազանի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Դ.-ն է, իսկ ամառանոցը պատկանում է նրա ընկերոջը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Հ.-ին, և նա է Կարեն Դ.-ին հայտնաբերել լողավազանում ջրահեղձ եղած վիճակում ու ահազանգել ոստիկանություն:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live