Գժվեցինք այս տարի, այն ուժգնությամբ էր գալիս սելավը, որ շենքը տատանվում էր. Մելիքջանյան
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գժվեցինք այս տարի, գժվեցինք, այն ուժգնությամբ էր գալիս սելավը, որ շենքը տատանվում էր, կարծես վիբրացիա լիներ։ Հակակարկտային կայանները ինտենսիվ կրակում էին, բայց լիարժեք չէր օգնում»,- «Փաստինֆո»-ին ասաց Լուռու մարզի Ագարակ գյուղի վարչական ղեկավար Քրիստինե Մելիքջանյանը՝ նշելով, որ չկրակելու դեպքում վնասն անհամեմատ մեծ կլիներ։
Նրա փոխանցմամբ՝ կարկուտն ու կարկտախառն սելավը տնամերձ բերքն ամբողջությամբ վնասել է։
«Այս պահին դաշտերը գնալ չեմ կարողանում՝ հասկանալու վիճակը, հնարավոր չէ, տեղատարափ, կարկտախառն անձրև է։ Բայց վստահ եմ, որ վնասված կլինի։ Այն ուժգնությամբ է անձրև գալիս, որ ծառեր է տապալում, կարկուտն էլ առաջին րոպեներին հավի ձվի մեծությունից մի քիչ էր փոքր, հետո մանրացավ։ Այս տարի բնական աղետները խեղճ լոռեցու վրա են կենտրոնացել, աչք չենք բացում» , - ասաց գյուղապետն ու հավելեց, որ նման դեպքում վնասները հաշվարկում են, բայց թե չգիտեն փոխհատուցման հարց կլուծվի թե ոչ։
Նշենք , որ ՀՀ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ կրկին խոշոր տրաչափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Ագարակ,Գյուլագարակ և մի շարք այլ բնակավայրերում։ Ուժեղ քամի է արձանագրվել Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում, ինչպես նաեւ Երեւանում՝ պատճառելով զգալի վնասներ։