Բաքվում խոսում են Հայաստանի հետ պատերազմի վերսկսման մասին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում շարունակվում է համատարած հիստերիան հայ-ֆրանսիական ռազմական սերտացող համագործակցության և օրերս կնքված պայմանագրի առնչությամբ:
Ադրբեջանի ՊՆ-ի ու ԱԳՆ-ի անհեթեթ մեղադրանքներից և, ըստ էության, ռազմատենչ հայտարարություններից հետո Ֆրանսիայի նկատմամբ թունավոր արտանետումներ են կատարում նաև Ալիևյան ռեժիմի կամակատար փորձագիտական շրջանակները:
Գրել էինք, ֆրանսիացի որոշ քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ ուղղված նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով նրան խաղաղապահ զորախումբ ուղարկել Հայաստան։ Ադրբեջանցի ռազմական վերլուծաբան Ագիլ Ռուստամզադեն այդ քայլն անխոհեմ է որակել և գրել հետևյալը.
«Հարց է առաջացնում՝ ինչո՞ւ։ Տարօրինակ առաջարկ, մեղմ ասած: Շուրջ 30 տարվա թշնամությունից հետո Ադրբեջանն ու Հայաստանը գնում են հաշտեցման դժվարին ճանապարհով։ Ինչի՞ կարող է հանգեցնել Հայաստանում ֆրանսիացի խաղաղապահների տեղակայումը: Նշեմ, որ Ֆրանսիան Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ թշնամական պետական քաղաքականություն ունեցող երկիր է։ Եթե նման անպատասխանատու քայլ կատարվի, ապա, ամենայն հավանականությամբ, խաղաղ գործընթացին ծանր հարված կհասցվի, և կմեծանա էսկալացիայի և ռազմական գործողությունների վերսկսման վտանգը»,- նշել է նա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live