Կասեցվել է «Թերեզա Գևորիկ» ՍՊԸ-ի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Թերեզա Գևորիկ» ՍՊԸ-ին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Կոտայքի մարզ, գ․ Զովունի, ապրանքանիշը ՝ «Չաղ-չաղ թագավոր»)։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
- արտադրական շինությունները չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,
- շինությունները չեն բացառել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքի մեջ մասնիկները թափվելը, բորբոսի առաջացումը,
- արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,
- հատակների, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
- սննդի կառույցն չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան։
Զովացուցիչ ըմպելիքների արտադության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live